Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի գործ. նախկին «դատական կարգադրիչը» ֆեյսբուքից է իմացել իր «ազատման» մասին

Հոկտեմբեր 13,2014 14:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտի գործով՝ «Միսակ Մարտիրոսյան +12», ծանուցագիր էր ուղարկվել 20 վկայի, այսօր դատարան էին ներկայացել 4-ը: Նախ՝ մեղադրյալ Հայկ Մարգարյանը հրաժարվեց նախաքննության տված ցուցմունքներից, ինչպես նաեւ հրաժարվեց պատասխանել հարցերին:

Դատակոչված վկա Արմեն Մանուկյանի հարցաքննությունից հետո պարզվեց, որ նա նախորդ նիստին ներկա է գտնվել իր կնոջ՝ Վիկտորյա Կարապետյանի հարցաքննությանը եւ փաստորեն, դատական նիստերի դահլիճից դուրս չի եկել, մինչդեռ նա դատարան էր հրավիրվել կնոջ հետ կապված, որը լինելով վարչական դատարանի արխիվավար, աշխատանքի ընդունվելուց 3 տարի հետո «աշխատանքի ընդունվելու կապակցությամբ» «մաղարիչ էր արել», Միսակ Մարտիրոսյանին տալով «Նիկոլայի ոսկեդրամ» եւ 1 շիշ կոնյակ: Ըստ այս վկայի, ինքը դիմել էր իր հարեւանին՝ իրավաբան Աշոտ Գասպարյանին, խնդրելով, որ աշխատանք գտնի իր կնոջ համար, քանի որ նա ավարտել էր Մոսկվայի իրավաբանականը:

Misak_4 Misak_3 Misak_2 Misak_1

Ի դեպ, ասվածի ժամանակ պարզվեց, որ Աշոտ Գասպարյանն էլ է ներկա նիստերի դահլիճում եւ երբ դատավորը դիտողություն արեց, որ վկաները նախապես զգուշացվել են նիստեր դահլիճը լքելու մասին, այդ վկան արդարացավ, ասելով, թե ծանուցագիր չի ստացել եւ դրա համար էլ նստած է նիստերի դահլիճում:

Միսակ Մարտիրոսյանի հարցին՝ ձեզ հրավիրե՞լ էին ոստիկանություն, թե՞ բերման են ենթարկել, վկան պատասխանեց, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին հրավիրել են եւ պահել մինչեւ ժամը 23-ի մոտերքը:

Հաջորդ հարցին, թե իրենց հարեւան Աշոտ Գասպարյանը ակնարկե՞լ էր, որ մաղարիչ պիտի արվի, վկան տվեց ժխտողական պատասխան: Հնարավո՞ր է, որ կոպեկ չի եղել, կարո՞ղ եք նկարագրել ոսկեդրամը՝ հարցրեց Միսակ Մարտիրոսյանը: Վկան չկարողացավ նկարագրել, սակայն հայտնեց, որ այն տարիներ առաջ գնել է կնոջ համար եւ մոտ 300-400 դոլարին համարժեք կարող էր լինել: Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին՝ ձեր կինը երբեւէ ասե՞լ է, թե աշխատանքի ընդունվելու համար մաղարիչ են ուզում, վկան պատասխանեց՝ ոչ:

Վկա Աշոտ Գասպարյանի որդի Նարեկը նույնպես տեղ էր զբաղեցրել այս գործով ամբաստանյալների աթոռին: Դատավորը զգուշացրեց վկա հորը՝ նրա սահմանադրական- դատավարական իրավունքների մասին՝ մերձավորի դեմ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի մասին: Աշոտ Գասպարյանը ցուցմունք տվեց, որ խնդրել է իր ընկերոջը՝ Միսակ Մարտիրոսյանին, Վիկտորյային աշխատանքում ընդառաջելու համար եւ զայրացավ, մասնավորապես ասելով՝ «ինձ ակնարկ արվե՞ր, մի շիշ կոնյակ ուղարկեր»: Վկա Կիմ Տերտերյանը աշխատանքի էր ընդունվել Մասիվի դատարանում որպես դատական կարգադրիչ, իր ասելով՝ ընդամենը 3 օր է գնացել աշխատանքի, ապա երկրից բացակայել է: Աշխատանքի ընդունվելու հրամանը չի տեսել եւ «ֆեյսբուքում կարդացել եմ, որ ազատվել եմ»: Նրա աշխատանքային գրքույկը չի վերադարձվել, իր ասելով էլ՝ դիմումն իր կամքով է գրել, երբ աշխատանքի է ընդունվել: 3 օր գնալուց հետո հայտնել է ստորաբաժանման պետ Բագրատ Ասրյանցին, որ չի ուզում աշխատանքի գնալ: Այդ 3 օրը ոչ համազգեստ է հագել, ոչ պարտականություններ, ընդամենը սուրճ է խմել:

Ավելի զվարճալի էր վկա Ալբերտ Այնաջյանի ցուցմունքը, որը հիշեց, որ իրեն ուղարկել են «օֆիս»՝ դատական կարգադրիչ աշխատելու: Օֆիս ասելով վկան նկատի ուներ դատարանը: Ստացել է 8 ամսվա աշխատավարձ բանկային քարտով՝ 60 հազար դրամ, ապա տրամադրել այն ստորաբաժանման պետին: Նա չէր հիշում՝ ով է բանկի քարտն իրեն տրամադրել, այդ իսկ պատճառով հրապարակվեց նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031