Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եռյակն ասաց, որ հեղափոխություն չեն անելու, սպասում են Սերժ Սարգսյանի առաջարկներին». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 13,2014 14:32

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ հեղափոխություն չեն ուզում անել:

«Հանրահավաքի ժամանակ ասվեց, որ հեղափոխություն չեն անելու: Դա ասվեց այս կոնտեքստում, որ ոստիկանապետն ու այլ ուժեր իրենց մեղադրում են հեղափոխություն անելու մեջ, բայց դրանք ստահոդ մեղադրանքներ են: Ասվեց, որ պահանջներ, փոխզիջումային տարբերակներ, վերջնագրեր չեն ներկայացվելու Սերժ Սարգսյանի վարչակազմին:Այսինքն, հայտնի հնարավոր բոլոր սցենարները բացառված են բացի մեկից՝ իրենք սպասում են փոխզիջումային, երկխոսության առաջարկներ Սերժ Սարգսյանից»,-ասաց պարոն Փաշինյանը: Նրա խոսքով, վերջին քսան տարիներին Հայաստանում անընդհատ խոսվում է իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, քաղաքական ուժերը դրա պատասխանատվությունը ստանձնում են, բայց իշխանափոխությունը տեղի չի ունենում. «Իշխանափոխության մեր նախընտրած տարբերակն այն է, որ տեղի է ունենում»:

Եռյակի պահանջած իշխանափոխությունը արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալո՞վ է պայմանավորված, հարցին, պարոն Փաշինյանն ասաց՝ չի ցանկանում մեկնաբանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Իշխանափոխություն անողը դա կաներ հոկտեմբերի 10- ին,երբ դրա բոլոր նախադրյալները կային`նախագահը,վարչապետը երկրից բացակայում էին ,ԱԺ նախագահը ինքնուրույն որոշում կայացնելու համարձակություն չունի.մնում էր հանգիստ գնալ Բաղրամյան փողոց և անարյուն գրավել պալատը: Բայց սա կարելի էր իրականացնել միայն մեծ ցանկության դեպքում:Իսկ ընդհանրապես,այդ օրը լավ եղանակ էր,դուրս եկանք,օդափոխվեցինք,որի համար շնորհակալություն միտինգի կազմակերպիչներին,քանի որ ՀՀ ,,արժանապատիվ,, քաղաքացիները միտինգից հետո ,,արժանապատվորեն,, գնացին(ք) իրենց տները: Իսկ թե ինչով է տարբերվում մեր ամենագետ -արևելագետ ԼՏՊ- ն` ԲահանջաԴեր Ռաֆֆիից դա արդեն թող վերլուծաբանները բացատրեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031