Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդական պալատի քարհանքը` սողանքների պատճառ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2014 14:16

Հանքարդյունաբերությունն ու ջրային ռեսուրսների անխնա կառավարումը մեր երկիրը վտանգի տակ են դնում: Այսօր, Տարերային աղետների վտանգների նվազեցման միջազգային օրվա առիթով, «Զարկերակ» ակումբում հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: Բնապահպանի խոսքերով, մի շարք անձինք մեզ մոտ վեր են ամեն տեսակ օրենքներից եւ փորձում են ամեն ինչ կորզել բնությունից:

Երկրաբան Ռուբեն Յադոյանի կարծիքով էլ, այն ինչ կատարվեց Արարատյան դաշտավայրում՝ ուղղակի անթույլատրելի է, եւ եթե կառավարությունը շարունակի իր ծրագիրը, ապա, շատ շուտով, դաշտավայրի փոխարեն անապատ կունենանք: Երկրաբանի խոսքերով. «Այն ամենն ինչ- որ կատարվում է մեր երկրում, մարդու ազդեցության հետեւանք է, պետք է տեր կանգնող լինի, քանի որ վաղն արդեն ուշ է լինելու, պետք է սկսել հենց այսօրվանից»:

Ըստ Կարինե Դանիելյանի, ՄԱԿ-ի բոլոր կառույցներն արձանագրել են, որ ամբողջ աշխարհում աղետները գնալով աճում են: Եթե նախորդ տարիներին աղետների քանակը կրկնապատկվել է 10 տարին մեկ, ապա ներկայումս երեք տարին մեկ անգամ է: Բնապահպանի խոսքերով, Հայաստանում էկոհամակարգի վերաբերյալ մոտեցումը բացակայում է. «Օրինակ՝ գայլերը կատաղել են, որովհետեւ նրանց տարածքները մարդիկ ոչնչացրել են, ինչի հետեւանքով էլ գայլերն իջնում են մարդկանց բնակավայրեր: Երեւանում օձերն ու կարիճներն են շատացել, քանի որ շենքը շենքի վրա են կառուցում` կանաչ տարածքների հաշվին: Երեւանի արվարձաններում 29 հանք է գործում: Մենք այս ընթացքում կորցրինք հին Երեւանը»:

Ըստ նրանց, «Երիտասարդական պալատի» տեղում այսօր, նույնպես քարհանք է, այդ պատճառով էլ տարածքում սողանքն ավելացել է:

Ռուբեն Յադոյանի խոսքերով, ոչ ճիշտ քաղաքաշինության հետեւանքով երկրաշարժերի ժամանակ վնասները շատ ավելի մեծ կլինեն. «Կառույցներն անմիջապես դպրոցների մոտ են կառուցում, որ մի բան լինի կփլվի անմիջապես դպրոցի վրա:

Մասնագետները կարծում են, որ տարերային աղետների վտանգների նվազեցման առումով մեր իշխանությունները չունեն ռազմավարական մոտեցում, այդտեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները. «Եթե մարդը գիտի, որ վաղը իրեն կարող են հանել, ավելի լավ է սուս մնա»,-ասում է տիկին Դանիելյանը:

Ըստ նրա, կենսաբազմազանության նկատմամբ այսպիսի վերաբերմունքը թե’ արտաքին եւ թե’ ներքին ուժերի ձեռքի գործն է. «Մեզ հասցրեցին աֆրիկյան մակարդակի երկրներին` ձեր ռեսուրսները քանդեք տվեք մեզ, մեզ մոտ էլ եղան մարդիկ, որոնք օգտվելով առիթից, հարստություն են դիզում: Ռուսաստանը մեծ երկիր է, կարող մի տարածքում գազ, նավթ օգտակար հանածոներ հանել, մեկ այլ տարածքում քաղաքներ ունենալ, բայց մեզ մոտ այդպես չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031