«Երբ Սերժ Սարգսյանն ու մյուս ուժերն ասում են Սահմանադրության փոփոխություններ, նրանք լրիվ այլ բան նկատի ունեն: Դա, ըստ էության, քաղաքական մեծ աֆյոռա է, ուրիշ ոչ մի բան»,- այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը, երբ ասում է սահմանադրական փոփոխություններ՝ չի խոսում այդ փոփոխությունների մասին. «Գիտենք՝ ինչի մասին է խոսում: Խոսում է ներկլանային հարցերի մասին: Եվ սահմանադրական փոփոխությունները եւ սահմանադրական հակափոփոխությունները մի մեծ նույն քաղաքական աֆյոռայի տարբեր կողմերն են: Հրաժարվում ենք քննարկել սահմանադրական փոփոխություններ ասվածը, որովհետեւ համաձայն չենք, որ Սերժ Սարգսյանն ու մյուսները հանրությանը փորձեն դարձնել իրենց աֆյոռայի զոհ»:
Պարոն Փաշինյանի գնահատմամբ, այսօր Սերժ Սարգսյանի եւ ոչ իշխանական ուժերի գործողությունները մի խնդիր են լուծում. «Քաղաքական դաշտը բաժանել երկու հավասար մասի, տիրապետել այդ քաղաքական դաշտին այնպես, որ եւ ընդդիմությունը, եւ ընդդիմադիր դոմինանտ, որոշիչ ուժը լինի քաղաքական, 1998 թվականին իշխանության եկած քաղաքական կլանի ներկայացուցիչը եւ իշխանությունը: Այդ առումով բացասական ենք վերաբերվում: Սահմանադրական բարեփոխումների մասին Հայաստանում խոսք չի գնում: Այդ անվան տակ հանրությանը փորձում են հրամցնել մի մեծ քաղաքական աֆյոռա»:
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Սասուն Միքայելյանն էլ ասաց, որ ոչ իշխանական ուժերը ամեն ինչ արեցին, որ ոչ թե թեժ աշուն լինի, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա. «Ամեն ինչ անում են, որ նոր քաղաքական ուժ չծնվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լիովին համաձայն եմ: