Սովորաբար մարդիկ են ընտանի կենդանիներին պահում, իսկ Միմիի դեպքում հակառակն է:
Այս խելացի շունն ամբողջ օրը ծաղիկներով զամբյուղը բերանին շրջում է, ու իր եւ տիրոջ ապրուստի միջոցը հոգում. Միմիի հետ նկարվելն արժե 200-500 դրամ:
Այս շան տերը Միմիին ավելի գրավիչ դարձնելու համար եղունգներն էլ կարմիր «լաքով» է ներկել. ասում է՝ որովհետեւ Միմին «գլամուր» աղջիկ է:
Մեր դիտարկմանը, թե շանը շահագործում է, Միմիի տերն ասում է. «Խի՞ եմ շահագործում,
դե թող պետությունն ինձ գործ տա, ես էլ իրան չաշխատացնեմ»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.10.2014