Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ մի շաբաթում Բաքուն մտցնել Կասպից ծովի մեջ, խեղդել Ադրբեջանը». Վիկտոր Պողոսյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2014 13:51

«Այսօրվա իշխանություններն ազգատյաց են, թշնամի, ժողովրդի ամենաոխերիմ թշնամին՝ թուրքից առավել, որոնք այսօր մտածում են միայն Հայաստանը հայաթափեն, որ ոչինչ չմնա Հայաստանում, իրենք տիրապետեն չգիտեմ ինչին: Երեւանը աղբակույտի է վերածված, իրենց նման աղբ է դարձել արդեն Հայաստանը՝ կառավարության անդամներով հանդերձ: Խորհրդարան, դեպուտատներ, իշխանություն, բոլորը դարձել են աղբ»,- Aravot.am-ի հետ զրույցում իշխանություններից այսպես դժգոհեց եռյակի հանրահավաքին մասնակցելու համար Ազատության հրապարակ եկած Վիկտոր Պողոսյանը:

Մեր հարցին, որ եռյակի ուժերը հայտարարել են, որ իրենց օրակարգը պետք է թելադրի ժողովուրդը, իրենք կհետեւեն ժողովրդի պահանջին, ո՞րն է Ձեր պահանջը՝ հանրահավաքի մասնակիցը պատասխանեց. «Ժողովրդի պահանջը 90 թվից ոչ մեկը չի անում:
Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց, կռիվ էր, իրան ներեք ինչ-որ հանգամանքներում: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանը հայաթափում են, ուտում են Հայաստանի ժողովրդի արյունը: Թույլ չեն տալիս ոչ մի կերպ առաջ գնալ: Եթե մեկը ինչ-որ մի փոքր կրպակ է դնում, գլխին խփում են, թույլ չեն տալիս աշխատի: Շուկային թողել են անսահմանափակ իրավունքներ, ով ինչ ուզում, վաճառում է՝ ամենակեղտոտ ապրանքները: Կներեք, որ մտնում եմ անձնական շահերի մեջ, բայց ես երեկ սխտոր եմ առել՝ ի՞նչ սխտոր, կապտել է, դարձել է լողակ: Գնացել հարցնում եմ՝ ընկեր ջան, սա որտեղի՞ց են ներկրել, ասում է՝ պարսկական է կամ չինական: Ինչի՞ են ներկրում դա, երբ ժողովրդին թունավորում է: Ես 10 կգ առել եմ, որ բիբար փակեմ: Չգիտեմ, փակե՞մ դա, թե՞ տամ, որ Սերժն ուտի»:

Նա վստահեցրեց, որ առաջին ցուցարարը ինքն է եղել, որ հայտարարել է, որ պետք է պայքարել Ադրբեջանի դեմ. «Իմ թեւերը ծալել են, ասել են, որ դա սադրիչ է: Անձնագիրս ցույց եմ տվել, տեսել են, որ հայ քաղաքացի եմ: Այսօր էլ պատրաստ եմ պայքարել Ադրբեջանի դեմ եւ մի շաբաթում Բաքուն մտցնել Կասպից ծովի մեջ, խեղդել Ադրբեջանը: Բայց այսօր իրենք թշնամի են մեզ ու այսօր մեզ ուզում են տանեն ամենամեծ ողբերգությանը»,- ասաց ցուցարարը:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դուխդ լավն ա, պապի ջան:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031