Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. «Այն քննիչին, ով Հրաչյային խալաթ էր հագցրել, մենք պատժեցինք ու օրգանից հեռացրինք»

Հոկտեմբեր 13,2014 13:41

«Այնպիսի տպավորություն է` կարծես ես «Կամազի» ղեկին նստած լինեի, կամ ես Հրաչյային բանտ նստացրած լինեի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, որը Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել:

Արա Աբրահամյանը հիշեցնելով Հրաչյային խալաթ հագցնելու պատմությունն՝ ասաց. «Եթե այդ րոպեին ես այնտեղ չլինեի, դա կարող էր ամբողջ հայության դեմ մեծ ալիք լիներ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ բան է Ռուսաստանի կենտրոնական ալիքը, մենք կարողացանք այդ ալիքով երկու հաղորդում պատրաստել այդ թեմայով, գնացինք մեկուսարան, տեսանք Հրաչյային, մեր կողմից ամենալավ փաստաբաններին վճարեցինք, ինչ հնարավորություն ունեինք՝ օգտագործեցինք: Ի վերջո, բոլորդ իմանաք, ես պարտավոր չեմ: Իմ և Ռուսաստանի հայերի միության պարտավորությունների մեջ չի մտնում դա, ես դա արել եմ որպես հայրենասեր հայ մարդ»:

Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, թե «մենք այն քննիչին, ով Հրաչյային խալաթ էր հագցրել, մենք պատժեցինք ու օրգանից հեռացրինք»:

Արա Աբրահամյանն ասաց, թե՝ «Ոչ ոք չի ուզում, որ Հրաչյան մնա բանտում, և իրենք նման հազարավոր գործերի հետ են առնչվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստանի հայեր = քաղաքական պատանդներ Պուտինի ձեռքին: Անատամ քծնողների շարան:

  2. Այդպիսի մտքերը թող որ ուրիշներն ասեն: Դու քննարկիր քո մասշտաբի խնդիրները: Ռուսաստանի հայության ամենամեծ խնդիրը ուծացումն է: Երկու երեք սերունդ հետո կմնան միայն ազգանունները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031