Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանը փոխել է «ձեւաչափը» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 13,2014 13:21

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այս օրերին խաղաղ է, բայց հեռուստատեսությամբ հաճախ են երկրում կատարված եւ կատարվող իրադարձությունների մասին թոք-շոուներ կազմակերպվում Եվրամայդանի զոհված ակտիվիստների մայրերի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Կիևի Մայդան Նեզալեժնոստին` Անկախության հրապարակը այսօր էլ շարունակում է գործել , ուղղակի այլ «ձեւաչափով», այդտեղ ու հարակից տարածքում զբոսնում կամ լուսանկարվում են երիտասարդ զույգեր, երեխաներ՝ ծնողների հետ:

Ամենուր հուշաքարեր են տեղադրված, որոնք հիշեցնում են ոստիկանների հետ ընդհարման հետեւանքով զոհվածների մասին, ամենուր կարող ես կարդալ «Փառք Ուկրաինային», «Փառք հերոսներին»: Մի առանձին անկյուն էլ հատկացված է մեր հայրենակից, Եվրամայդանի ակտիվ մասնակից Սերգեյ Նիգոյանին, որը զոհվեց հայտնի իրադարձությունների ժամանակ:

Maydan-5 Maydan-4 Maydan-2 Maydan-1 Maydan-7

Maydan-66

Կիեւում հուշանվերներն անգամ քաղաքական բնույթ ունեն, կան նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հասցեին հայհոյանք պարունակող հուշանվերներ, երբեմն ավտոմեքենաների համարանիշներն են «քաղաքականացված», դրանցում ծաղրական հակառուսական արտահայտություններ կան:

Մայդանի թեմայով ցուցահանդեսներն ամենուր են, Միխայլովյան տաճարի բակում նույնպես: Եկեղեցին եւս ժողովրդի տրամադրությունների կրողն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ,
Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031