«Ծառուկյանն իմ ընկերն է, շատ լավ տղա է: Բայց այսօր մենք նախագահ ունենք, երբ ընտրություն լինի, հետո կասենք»,-հարցին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք ՀՀ նախագահի պաշտոնում, ասուլիսից հետո որոշ լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ասուլիսի ընթացքում պարոն Աբրահամյանն այդպես էլ որևէ հստակ նկատառում չարտահայտեց ՀՀ ներքաղաքական իրավիճակի և իշխանության պահանջի վերաբերյալ, ասուլիսից հետո միայն որոշ դիտարկումներ արեց:
Գագիկ Ծառուկյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնի հավակնությունների մասին պարոն Աբրահամյանն ասաց. «Որ օրը ծրագիրը նայեմ, այդ ժամանակ կասեմ: Ես կողմնակիցն եմ ճիշտ մարդու, ով կունենա հստակ ծրագիր: Ինձ տվեք ծրագիր, ես հետո կասեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ