«Մենք գնանք Եվրամիություն ի՞նչ անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:
Մենք պիտի ճկունություն ունենանք Եվրոպային բացատրելու Ռուսաստանի հետ մեր պատմական կապերը: Պարոն Աբրահամյանը նշեց. « Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարևոր իրադարձություն է»:
ՀՀ-ի անկախությանը սպառնող մտահոգություններին ի պատասխան՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Այդ անդամակցությունը չի սպառնում Հայաստանի անկախությանը, չի վնասելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, միայն մի քանի հարցերով են սահմանափակումներ լինելու՝ միայն տնտեսական: Նայեք Եվրամիության երկրներին, կան մի շարք պայմանագրեր, որոնք իրենց անկախություն ըստ էության սահմանափակում են»:
Ղարաբաղի սահմանին տեղադրվելիք մաքսակետի մասին հնչող մտահոգությունների առիթով Արա Աբրահամյանն ասաց. «Մեր նախագահը պայմանավորվածություն ունի, որ հատուկ մոտեցում կցուցաբերվի այս մաքսակետի շուրջ: Ոչ մի փոփոխություն չի լինի, հակառակը՝ Ղարաբաղին տնտեսական աճ կտա, քանի որ Ղարաբաղի ապրանքները կարտահանվեն Եվրասիական միություն»:
Կարդացեք նաև
Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Ռուսաստանի հայերի միության ու Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր են անցկացվելու Հայաստանում և Արցախում: Նա մասնավորապես ասաց. «15-րդ անգամ ենք անցկացնում այս օրերը: Մենք անհամբեր սպասում ենք»:
Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում պատվիրակության անդամները լինելու են Երևանում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում: Վաղն իրենց պատվիրակությունը մեկնելու է Արցախ՝ Ստեփանակերտ, մասնակցելու իրենց ֆինանսական միջոցներով կառուցված դպրոցի բացմանը:
Նա հայտնեց, որ հոկտեմբերի 16-ին էլ խորհրդակցություն են անցկացնելու՝ քննարկելու, թե ինչ քայլեր պետք է անեն այդ անդամակցությունն ավելի արդյունավետ լինելու համար:
Ըստ նրա, այժմ պետք է կառավարությունը միջոցներ ստեղծի, որպեսզի արտահանումը ԵՏՄ անդամ երկրներ ավելանան, քանի որ պահանջարկը կա: Ա. Աբրահամյանը նշեց, որ այն ապահովելու է կապիտալի ազատ տեղաշարժ: «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ արդյունավետ է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն ավելի ճկուն լինի, աշխատի բոլորի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պայմանագիրը ստորագրել են, դու ասում ես` հատուկ մոտեցում: Այսօր հատուկ է, վաղը կլինի առանձնահատուկ: Շուստրի տղեք եք, մաքսատունը կդնեք, բայց ապրանքը մաքսատան տակի թունելով Հայաստան կբերեք ու կտանեք :
«Մենք գնանք Եվրամիություն ի՞նչ անենք» – որ ՕՐԻՆԱԿԱՆ Հայաստան ունենանք՝ լիսկաներից ազատագրված:
Նախ վերլուծեք թվային տեսքով Հայաստանի տնտեսական կապերը Եվրոպայի ու Ռուսաստանի հետ, մարդկային ռեսուրսների առկայությունը: Կյանքում էլ է այդպես, ոչ միշտ ենք անում այն, ինչ ուզում ենք, այլ այն ենք անում ինչ պետք է: աշխատում ենք հիմնարկում, որ սրտներովս չի, հարևանություն ենք անում մարդկանց հետ, որոնց չենք հավանում: Իրականությունը միշտ էլ դաժան է, բայց ստիպված ենք հաշվի առնել բոլոր փաստարկները, որ որոշումը ճիշտ լինի, անկախ մեր գեղեցիկ երազանքներից: