Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է`
որեւէ քաղաքական ուժ այլեւս հետդարձի ճանապարհ չունի
– Գո՞հ եք հանրահավաքից, սպասելիքներն արդարացա՞ն:
– Ինձ համար միանշանակ կանխատեսելի էր, որ բազմահազարանոց հանրահավաք է լինելու: Նաեւ վերջին 1-1,5 ամիսների ընթացքում մեր մարզային այցերը ցույց տվեցին, որ այն, ինչը մենք իրապես տեսնում էինք, որ ժողովուրդը լրջագույն համակարգային փոփոխություններ է ուզում` այդպես է: Երեկ Ազատության հրապարակում հավաքված հասարակության էներգետիկան, ժողովուրդ, որը իսկապես եկել էր պահանջատեր լինելու իր իրավունքներին, մեկ բանի մասին է վկայում` որեւէ քաղաքական ուժ հետդարձի ճանապարհ այլեւս չունի: Սա միանշանակ է, քանզի լուրջ պատասխանատվություն ենք ստանձնել: Այդ պատասխանատվությունը նաեւ ժողովրդի վստահությունը չկորցնելն է եւ ժողովրդի հետ ու համախմբված քաղաքական ուժերով երկրում լրջագույն քաղաքական փոփոխությունների հասնելն է: Սա ակնհայտ էր, ու կարծում եմ՝ հարթակում կանգնած քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը հենց այդ պարզ գիտակցումով էր եկել ու կանգնել հարթակում:
– Քառյակի ուժերի լիդերները` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, ելույթներ ունեցան, իշխանափոխության կոչեր հնչեցրին: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կխոսի հաջորդ հանրահավաքին: Ինչո՞ւ:
Կարդացեք նաև
– Դա մեր մարտավարական խնդիրն է, թույլ տվեք շատ փակագծեր չբացել: Չորս քաղաքական ուժերն են որոշելու օրակարգը, ունենք որոշակի տակտիկական խնդիրներ: Այո, Գագիկ Ծառուկյանը հաջորդ հանրահավաքում ելույթ կունենա: Այն, վստահեցնում եմ ձեզ, շատ չի ուշանա: Գագիկ Ծառուկյանը կունենա հստակ ծրագրային ելույթ, եւ բազմաթիվ հարցերի պատասխաններ հստակորեն կհնչեն:
– Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հրապարակավ հայտարարեց նախագահի պաշտոնում իր հավակնությունների մասին, երեկ Ազատության հրապարակը վանկարկում էր «Լեւոն, նախագահ». հիմա` «Լեւոն, նախագա՞հ», թե՞ «Ծառուկյան, նախագահ»:
– Հրապարակը վանկարկում էր նաեւ «Ծառուկյան, նախագահ»: Ես, որպես ԲՀԿ ներկայացուցիչ, անելու եմ հնարավորը, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն անպայմանորեն առաջադրվի: Ինչպես նշեց պարոն Ծառուկյանը, մենք դեռեւս վերջնական որոշում չունենք, դեռեւս քննարկումներ կլինեն նաեւ մեր գործընկեր քաղաքական ուժերի հետ, բայց, իբրեւ քաղաքացի, ես իրավունք ունեմ ներկայացնելու իմ դիրքորոշումը:
– Քառյակում նախագահի հավանական թեկնածուի հարց չի՞ քննարկվել:
– Ոչ, նման հարց մենք դեռեւս չենք քննարկել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էրեբունի-Երեւան տոնակատարությանը հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությունը «եռյակին» պետք է որ հուշի, թե ժողովուրդն ինչքանով է վստահում Սերժ Սարգսյանին: Այնպես որ, մի ջղաձգվեք, պարոնայք ու պատրաստվեք հերթական ընտրություններին:
Էրեբունի-Երեւան տոնակատարությանը հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությունը ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի հետ:
ՀԳ. Եթե եռյակը (հավանաբար շուտով՝ երկյակը) չպահանջի իշխանափոխություն ՀԻՄԱ, ուրեմն կեղծ է :