Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակը չունի միասնական օրակարգ. հարցազրույց Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. News.am

Հոկտեմբեր 13,2014 11:50

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքին:

Ձեր ելույթի ժամանակ հավաքվածները սկսեցին պահանջել իշխանափոխություն՝ գոռալով «հիմա, հիմա»: Ինչո՞ւ այդ րոպեին մոտեցաք Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ էիք քննարկում նրանց հետ:

Հրապարակն ինձ ծանոթ է, հարազատ, այնտեղ են հավաքվում տարբեր տրամադրություններով քաղաքացիներ: Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին:

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ պետք է ակնկալի ժողովուրդն առաջիկայում: Հնարավո՞ր է եռյակն իշխանափոխություն պահանջի մոտ ապագայում:

Ես մարգարե չեմ, բայց մի բան գիտեմ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, մեր դրոշի, Սահմանադրության եւ երիտասարդության՝ դա պետք է տեղի ունենա, որովհետեւ գործող վարչակարգն օրենքից դուրս է, իրավական չէ եւ այն մարտահրավերները, որ Հայաստանն ունի արտաքին քաղաքականության մեջ, պահանջում է լեգիտիմ իշխանություն:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031