Ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանի գործով դատական նիստին այսօր ոչ հայցվոր, ոչ էլ պատասխանող կողմը չէր ներկայացել:
Դատարանն արձանագրեց, որ կողմերը պատշաճ ծանուցվել են: Ու քանի որ գործով անհրաժեշտ է որոշակի խնդիրների պարզաբանում եւ քննարկում, դատարանը որոշեց նշանակել դատական նոր նախնական նիստ դեկտեմբերի 25-ին՝ կողմերին կրկին ծանուցելու եւ նրանց ներկայությունը ապահովելու համար:
Ոստիկանությունը իր հայցով պահանջում է ակտիվիստին վարչական պատասխանատվության ենթարկել:
Datalex.am կայքից տեղեկանում ենք, որ դատարանը հայցադիմումը և կից փաստաթղթերը ուսումնասիրելով հայցադիմումն ավելի վաղ մերժել ու հետ էր վերադարձրել ոստիկանությանը ՝փաստաթղթերի թերի լինելու պատճառաբանությամբ: Գործը վարույթ էր ընդունվել հայցը լիարժեք ներկայացնելուց հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև