Լրահոս
Օրվա լրահոսը

«OPEL»-ի սիրահարի կալանքը հանրային պաշտպանի շնորհիվ փոխվեց

Հոկտեմբեր 13,2014 13:30

Ըստ մեղադրանքի` Կառլեն Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու եւ հետագայում այն վաճառելու դիտավորությամբ, 2013թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, ավտոմեքենայի մեջ գիշերելու եւ հաջորդ օրն այն վերադարձնելու կեղծ պատրվակով, իր ծանոթ Կարեն Դավթյանից վերցրել է վերջինիս կողմից ժամանակավորապես վարվող, սեփականության իրավունքով Գարիկ Պեդույանին պատկանող խոշոր չափի՝ 1910000 ՀՀ դրամ արժողության «OPEL ASTRA G» մակնիշի 33 SV 252 պետհամարանիշի ավտոմեքենան եւ փորձել տիրանալ դրան, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցանքն ավարտին չի հասցրել:
«OPEL ASTRA G» մակնիշի 33 SV 252 պետհամարանիշի ավտոմեքենան առգրավվել եւ վերադարձվել է սեփականատիրոջը՝ Գ.Պեդույանին:

Ըստ գործի նյութերի, Կառլեն Նուբարյանը խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, Մայիս Բեյբությանի վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, սեփականության իրավունքով Գարիկ Պեդույանին պատկանող՝ «OPEL ASTRA G» մակնիշի 33 SV 252 պետհամարանիշի ավտոմեքենան վաճառելու եւ օրեր անց այն վերագրանցելու կեղծ խոստումով, 2013թ. դեկտեմբերի 25-ին ավտոմեքենան հանձնել է Մ. Բեյբությանին եւ որպես կանխավճար ստանալով խոշոր չափի՝ 607515 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, տիրացել է գումարին:

Այս գործով ամբաստանյալի պաշտպանը հանրային պաշտպանի գրասենյակից Արթուր Ալիխանյանն է:

Նա ներգրավվել է 23.06.2014 թ., քանի որ նրա պաշտպանյալը նախքան իր ներգրավվելը միջնորդել էր արագացված դատաքննություն:

Հուլիսի 1-ի դատական նիստին ներգրավվելուց հետո պաշտպանը միջնորդել էր, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին, սա այն դեպքում, երբ ամբաստանյալը համոզել էր, որ պաշտպանը հայտնի, թե գործի նյութերին իբրեւ ծանոթ է, որպեսզի արագացված կարգով նիստը տեղի ունենա: Ամբաստանյալը իրեն մեղավոր էր ճանաչում առաջադրված մեղադրանքում:

«Իմ միջնորդությունը դատարանը բավարարեց: Ծանոթանալով քրեական գործի ամբողջ նյութերին` հաջորդ դատական նիստին իմ պաշտպանյալը պնդեց արագացված դատաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը, ես առարկեցի այն պատճառով, որ մեղադրանքում սխալ է որակումը, իմ պաշտպանյալը միասնական դիտավորությամբ է խարդախություն կատարել, ուստի մեկ հոդվածով պետք է մեղադրանք առաջադրվեր: Մեղադրողը հայտնեց, որ մեղադրանքի ծավալի փոփոխություն կատարելու համար ժամանակ տրամադրվի, պաշտպան Ա. Ալիխանյանս հայտնեցի, որ մեղադրողի հայտարարությունից պարզ չէ, որ ծավալի փոփոխությունը մեղմացման կապակցությամբ է մեղադրողը միջնորդում, թե` ծանրացման, մեղադրողը հայտնեց, որ մեղմացման հիմքով»,- «Առավոտին» հայտնեց պաշտպանը:

Հաջորդ դատական նիստին մեղադրանքի ծավալը փոխվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա կալանքի տակ էր գտնվում 7 ամիս 28 օր` 03.02.2014 թվականից, եւ դատարանը 01.02.2014 թվականին մեղավոր է ճանաչել նրան` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նշանակելով պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով՝ տուգանքից հաշվանցելով փաստացի կրած կալանքը` 7 ամիս 28 օրը: Դատարանի դահլիճից ազատ արձակված Կառլեն Նուբարյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031