Այսօր Երեւանի տոնի կապակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել է շախմատի մրցաշար: «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի տնօրեն Նարեկ Վարազդատյանն էլ որոշել է իր դպրոցի սաներին տանել՝ մասնակցելու այդ մրցաշարին:
Նարեկ Վարազդատյանի խոսքերով՝ այդ մրցաշարին մասնակցում էին տարբեր դպրոցների սաներ, սակայն մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացրել են, որ իրենց դպրոցի սաները չեն կարող մասնակցել այդ առաջնությանը. «Կազմակերպիչները չգրանցեցին մեր աշակերտներին: Երբ խնդրեցինք պատճառն ասել, իրենք պարզաբանեցին, թե ցուցակագրումն արվել է դեռեւս 1 ամիս առաջ: Մինչդեռ, հետաքրքրվեցինք այլ դպրոցի աշակերտների ծնողներից , եւ պարզվեց, որ նրանք ընդամենը րոպեներ առաջ են գրանցվել մրցաշարին»:
Նարեկ Վարազդատյանը կատարվածը կապում է քաղաքականության հետ. «Կամ մենք ՀՀԿ-ի համար ձայն չենք մուրում, դրա համար են մեզ հետ այսպես վարվում, կամ համապատասխան «զնաչոկը» չենք կրում մեզ վրա, կամ էլ ոմանց նկարները փակցված չեն մեր դպրոցում»:
Նարեկ Վարազդատյանը խիստ բարկացել էր հատկապես, որ խոսքը վերաբերում էր երեխաներին. «Նրանք դրանով ավելի են փոքրանում, դառնում ստոր ու տականք արարածներ: Հարցը երեխաներին է վերաբերում, եւ ես պահանջում եմ հստակ պարզաբանում համապատասխան մարմիններից, թե ինչու «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը չմասնակցեց առաջնությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Որպես շախմատով հետաքրքրված անձ հայտնում եմ իմ աջակցությունը Նարեկ Վարազդատյանին ու նրա սաներին, միանալով նրա տված գնահատականին և պահանջին.
«Նրանք դրանով ավելի են փոքրանում, դառնում ստոր ու տականք արարածներ: Հարցը երեխաներին է վերաբերում, եւ ես պահանջում եմ հստակ պարզաբանում համապատասխան մարմիններից, թե ինչու «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցը չմասնակցեց առաջնությանը»: