Մոսկովյան պուրակում ժամը 18։30-ից հեղինակային երգի երեկո էր. քաղաքային այս երգատեսակը ամենաանկեղծ ու պարզ խոսքերով է արտացոլում քաղաքի կոլորիտն ու քաղաքացու հույզերը, հույսերն ու մտահոգությունները։ Մեծ սիրով փոքրիկ պատմություններ, քաղաքի երգվող տեսարաններ, հիշողություններ, մտորում–մտածմունք՝ տողատակով ու բառացի. Քրիստ Մանարյանը, Դավիթ Ամալյանը, Արմեն Ադամյանը, Գագիկ Շաբոյանը, Սարգիս Շաբոյանը, Վախթանգ Հարությունյանը, Վահան Արծրունին, Ռուբեն Քամալյանը, Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանը, Վահե Քոչարը, Կարեն Մամիկոնյանը, Լիլիթ Ասատրյանը երկժամանոց համերգում երկխոսել են քաղաքի և ունկնդրի հետ, ովքեր գոհունակությամբ նկատել են, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարության բազմազանության մեջ, իրոք, բոլոր ժանրերն ընդգրկված էին:
Երեւանի քաղաքապետարան