Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային երգ ու պար՝ կեսօրից մինչ ուշ երեկո

Հոկտեմբեր 12,2014 21:36

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների արդեն ավանդական դարձած ծրագրով  Մաշտոցի պողոտա-Բուզանդի փողոց խաչմերուկում կեսօրից հնչել է ազգային երաժշտություն:

Վարչական շրջանների մշակույթի կենտրոնների, երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ մեկնարկած համերգային ծրագիրը մայրաքաղաքի ծննդյան օրը համախմբել է տասնյակ երևանցիների:

Երեկոյան ժամը 19-ից ազգային ժողովրդական բեմահարթակը տրամադրվեց  «Սասուն», «Վերադարձ» և  «Մարաթուկ»  ազգագրական երգի-պարի համույթներին:

Իսկ Երեւանի մեկ այլ անկյունում՝ Ազատության հրապարակում, ժամը  17։00-ից ազգային յուրօրինակ շուրջպար էր։ Այստեղ «Կարին» երգի ու պարի ազգագրական համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ շուրջպարի էր հրավիրում բոլոր ներկաներին։ Համույթի ղեկավարը և անդամները նախ ցույց էին տալիս, ուսուցանում ինչպես կատարել շարժումները, ապա ներկաներին ներգրավում շուրջպարում։ Շուրջպարերը գլխավորում էին համույթի պարողները։

Մասնակից քաղաքացիներից շատերը նշել են, որ նման միջոցառման մասնակցում են առաջին անգամ և ակնկալում են, որ քաղաքային միջոցառումներում այսօրինակ շուրջպարը ավանդաբար տեղ կգտնի։

Երեւանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031