«Էրեբունի-Երեւան-2796» տոնակատարությունների շրջանակում դասական երաժշտության բեմ էր դասական երաժշտության հայաստանյան բարձրագույն կրթօջախի հանդիպակաց՝ Կոնսերվատորիայի պուրակում, Կոմիտասի արձանի շուրջբոլորը։
Բեմում էին Հայաստանի պետական նվագախմբի լարային կազմը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային քառյակը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, պղնձափողային անսամբլը, մենակատարներ, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու երգչախումբը։
Դասական երաժշտության բեմում ելույթ են ունեցել նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղանդավոր պատանի երաժիշտները՝ աշխարհահռչակ դաշնակահար Արմեն Բաբախանյանի նվագակցությամբ։
Երեւանի քաղաքապետարան
Կարդացեք նաև