«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել են շախմատային մրցումներ: 12 տախտախների վրա միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն անցկացրել է միաժամանակյա սեանս՝ Երևան քաղաքի շախմատի դպրոցների սաների հետ:
Զուգահեռ 10 տախտակների վրա անցկացվել է թիմային առաջնությունը՝ հանրապետական և համաքաղաքային առաջնությունենրի պատանի կարգային շախմատիստների միջև: Հաղթող թիմը պարգևատրվել է խորհրդանշական գավաթով:
Երեւանի քաղաքապետարան