Մայրաքաղաքի «Միկա» մարզադահլիճում այսօր ավարտվեց «Զեյթունի գավաթ» ձյուդոյի պատանեկան ավանդական միջազգային մրցաշարը, որը 18-րդ անգամ կազմակերպել է «Զեյթուն» մարզական ակումբը:
Մրցաշարին մասնակցեցին Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի պատանի ձյուդոիստները:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, «Զեյթուն» ՄԱ նախագահ Դավիթ Խիթարյանի խոսքերով մրցաշարին մասնակցում էին միայն հարեւան երկրները, քանի որ ակումբը դրա համար չունի բավարար միջոցներ, հովանավորներ եւ պետական աջակցություն: Դավիթ Խիթարյանն Aravot.am-ին ասաց, որ մրցաշարի տարիքային խմբերը պատահական չեն ընտրված: «Նպատակն է, որպեսզի Հայաստանի պատանի ձյուդոիստները միջազգային մրցափորձ կուտակեն, իսկ մարզիչներն էլ տեսնեն մարզիկների թույլ եւ ուժեղ կողմերը եւ իմանան իրենց անելիքները»:
Ակումբի նախագահին ուրախացնում է, որ թեեւ մասնակից երկրների քանակը մնում է նույնը, սակայն ընդլայնվում է ժամանող քաղաքների եւ ակումբների աշխարհագրությունը: Մասնավորապես, այս տարի եկել է Վրաստանի 1998-1999 թթ. հավաքականը, ինչպես նաեւ առաջին անգամ՝ Չելյաբինսկ քաղաքը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ