Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանին պիտի ծալենք, նոր իմանա, թե ինչ է նշանակում Հայաստանում տղամարդ չկա». հանրահավաքի մասնակից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2014 18:14

Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին մասնակցում էր 82-ամյա Յաշա Մանուկյանը: Նա քայլում էր ողջ Ազատության հրապարակով մեկ ու հորդորում, որ այս անգամ ոչ մեկը հրապարակից չգնա, նստացույց անեն, որ հեղաշրջումը ստացվի: Յաշա Մանուկյանի խոսքերով՝ «Ժողովրդին կոչ եմ անում տուն չգնան, մինչեւ վերջ կանգնեն տղամարդու պես, մինչեւ հեղաշրջում չեղնի: Եթե չեղնի, իրանք կասեն՝ տես, էլի հավաքվան ու ոչ մի բան չարեցին: Իրանք գլուխ կգովան: Բայց հիմա գլուխ գովալ չկա, հիմա մենք ենք գլուխ գովալու, որ հեղաշրջում արեցինք: Կանգնելու ենք մինչեւ վերջ»:

Հանրահավաքի մեկ այլ մասնակից հիշեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Երեւանում տղամարդ չկա: Դրա համար ով տղամարդ է, պիտի կանգնի ու հաղթահարի, իրան ծալի, նոր իմանա, թե ինչ է նշանակում այդ բառը: Անցավ մի ժամանակ, Քոչարյանը հայտարարեց՝ պարզվում է, Հայաստանում էլ կարելի է լավ հարստանալ ու անցավ թալանի: Տղեն ունի 6 մլրդ դոլար, 24 տարեկան է, այդ որտեղի՞ց, այս քյասիբ երկրում: Հիմա էլ Սերժիկը բան չի թողել, դրել է վաճառքի: Ժողովուրդն ո՞վ է, իրենց համար չնչին ճանճ է մենակ»: Նա պահանջում է կալանավորել Սերժ Սարգսյանին ու բերել Ազատության հրապարակի հարթակին կանգնեցնել. «Թող ժողովրդին պատասխան տան թալանի ու հանցագործությունների համար»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը, կարծում եք, ԲՀԿ-ի հետ կապ չունի՞՝ նա պատասխանեց. «Ունի-չունի, ես մոտիկից չգիտեմ, բայց գիտեմ, որ որոշ կապ կա: Մի՞թե ժողովրդի ճակատագիրն ավելի ցածր է, քան թե շահը: Եկել է մի մոմենտ, որ շահը պետք է հաշվի չառնել, Հայաստանը վերանում է»:
Յաշա Մանուկյանը, քննադատելով այս իշխանություններին, հիշեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ստեղ վարչապետ էր, կերավ տեսավ, որ չէ, արդեն շոռը դուրս է գալիս, ղրկին հմի էլ Ամերիկա: Հմի էլ այնտեղ է ուտում: Բա սա ղեկավարությո՞ւն է: Սերժը, անգրագետ էլ լինի, մենակ կողմնակից լինի՝ բերում նշանակում է ղեկավար: Գյոզալ տղերք ունենք, ղեկավարներ ունենք, որ կարան այս երկիրը ղեկավարեն: Բերել է ծերերին դրել է: Ես չեմ նախանձում, բայց Գալուստին դրել է, գնացել է Վրաստան, երկու բառ չի կարում խոսա: Այ մարդ, ամոթ է: Այն օրը տեսա, մազերս քաշեցի՝ արա, մե կարգին ղեկավար չկա՞ր դնեին, ամոթ չի՞, խայտառակ են արել մեր երկիրը: Կարային մե կարգին մարդ դնեին, գնար աշխատեր: Բա դա ամոթ չի՞ մեր ազգի համար: Կասեն այս ազգի մեջը մի հատ կարգին մարդ չկա՞ր դնեին»:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը փոքր բիզնեսին ստիպում է շպիոնություն անել մեծերի համար, որ ծախեն իրար. «Ժողովրդին հանել են իրար դեմ, դու չես պատկերացնի ինչ են անում: Ես թոշակառու մարդ եմ, 82 տարեկան, իմ ավանդները հետ չեն տալիս, ասում են 90 տարեկան լինես, նոր կստանաս: Ես 90 տարեկան կապրե՞մ, որ 90 տարիս լրանա, նոր իմ ավանդը հետ տաք: Այն էլ հետ տալուց ասում է, եթե սաղ չմնաս, կնիկդ կստանա: Ինչի կնիկս կապրի՞, որ ստանա: Կնիկն էլ կմեռնի, ուրեմն մեր փողերը հեչ եղավ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031