Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյանը՝ ԵՏՄ-ի եւ Եվրամիության մասին. «Բացասականը «նաղդ» է, հնարավորությունը՝ «նիսյա»»

Հոկտեմբեր 12,2014 17:35

Ըստ Արա Պապյանի՝ հաշվի առնելով, որ ԵՏՄ անդամ երկրներում օրենքի գերիշխանությունը, ժողովրդավարությունը ավելի վատ վիճակում է, տրամաբանական է, որ այդ վիճակում Հայաստանը չի կարող ավելի լավը լինել

«Եթե մենք մեր իշխանությունը փոխանցում ենք մեկ այլ կենտրոնի, նշանակում է՝ փոխանցում ենք մեր ինքնիշխանության մի մասը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ Եվրամիության անդամակցության պարագայում էլ են երկրները կորցնում իրենց ինքնիշխանությունը, բայց այնուամենայնիվ երկրները ցանկանում են անդամակցել այդ միությանը.

«Թուրքիան 1962 թվականից հերթի մեջ է, որովհետեւ այնտեղ կա փորձ, որ կյանքը բարելավվում է, իրավական դաշտը բարելավվում է, որը ժողովրդի համար լավ է: Այս պարագայում այդ փորձը չկա, եւ հաշվի առնելով, որ անդամ երկրների օրենքի գերիշխանությունը, ժողովրդավարությունը ավելի վատ վիճակում է, տրամաբանական է դառնում, որ այդ վիճակում չես կարող լինել ավելի լավը: Քանի որ հստակ կա մաքսադրույքների աճ, որը բերելու է գների աճի, այսինքն՝ մենք ունենք կոնկրետ բացասական հետեւանքներ եւ ունենք հնարավորություններ: Ուրեմն՝ այստեղ տարբերությունն այն է, որ բացասականը «նաղդ» է, հնարավորությունը՝ «նիսյա»»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հարգելի Ամի Չիչակյան,լավ կլիներ նման վատատես,իրականությունը լավ չպատկերացնող մարդկանց ասածները հրապարակման նյութ այլևս չդարձնեք:Արամ Սարգսյանի դիտարկումների վրա գրված ձեր հոդվածները գերազանց էին և ուսուցանելի շատերի համար,ովքր լավ չեն պատկերացնում քաղաքականոււթյունը:Կներեք դիտողության համար:

    • Մարգար Մախսուդյան says:

      Ուզում եք ասել, որ ԵՏՄ երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆ արդյունքը ցածր չէ, դատարաններն անկախ են, մարդու իրավունքները՝ պաշտպանված, մամուլն՝ ազատ, կյանքի միջին տևողությունն ու որակը՝ բա՞րձր: Այսօր այդ տեղեկություններն այնքան հասանելի են ու ակնհայտ, որ միայն անգրագետ մարդկանց կարելի է փորձել մոլորեցնել:
      Բավական չէ իրատեսությունն ու սրտացավությունը ներկայացնում եք որպես վատատեսություն և անտեղյակություն, դեռ փորձում եք գրաքննիչի դեր էլ ստանձնել:

    • Տիգրան says:

      Sargis Ter-Akobyan, ինչո՞ւ անունդ հայերեն չես գրում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031