Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք իշխանափոխություն չի ուզում. բոլորը նույն շայկայից են» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2014 16:43

Արդեն երկրորդ օրն է՝ մայրաքաղաքում տոնական տրամադրություն է տիրում: Ամենուրեք հայ մշակույթի ու արվեստի ցուցադրություններ են, երաժիշտներ, ծաղրածուներ, լարախաղացներ, մուլտհերոսներ: Սակայն Հայրենական պատերազմի դառնությունը ճաշակած թոշակառուների աչքերում 2796-ամյա Երևանն այլ պատկեր ունի:

yerevan2

«Տեսնում ես՝ երիտասարդներն անհոգ քայլում են փողոցով: Վաղը որտե՞ղ պիտի աշխատեն, երբ գործարանները փակվում են, իսկ խելացի գործարարներին կառավարությունը թույլ չի տալիս առաջ գնալ»,- ասաց Էրեբունի թաղամասի բնակիչ, 75-ամյա Մյասնիկ Սերոբյանը: Նա մեկնաբանեց, որ փոշու ու կեղտի մեջ իր երկրի համար պայքար մղած ազգը պիտի ծաղկեր այսօր, իսկ իրենք,փոխարենը, ամեն օր ականատես են լինում, թե ինչպես են կանայք կռացած աղբարկղերից ուտելիք հավաքում:yerevan1

Խոսելով Խորհրդային Հայաստանի մասին՝ արտադրամասի նախկին աշխատակիցը պատմեց, որ տարիներ առաջ մեկ հայկական գործարանը կարողացել է 40 երկրի տեխնիկա մատակարարել: «Երշիկը հացից շատ էր: Հայաստանից հարուստ երկիր չկար», – ասաց նա:
Մեր մյուս զրուցակիցը՝ նախկին շինարար Վարդգես Հակոբյանը, երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը որակեց որպես խաղ՝ ժողովրդին մոլորեցնելու համար:

«Երկրի ղեկավարությունը մեզ վերաբերվում է որպես թշնամու: Ոչ ոք իշխանափոխություն չի ուզում. բոլորը նույն շայկայից են: Նրանք թույլ չեն տա, որ ուրիշ մարդ ներթափանցի իրենց շարքերը»:YEREVAN3

Թոշակառուները քննադատեցին Երևանի օրվա կապակցությամբ փողոցում ուտելիք վաճառելը: «Գոնե երեխաների համար անվճար լիներ: Այնքան մարդ կա, որ գնելու հնարավորություն չունի»:

Հանդիպման ավարտին մեր զրուցակիցները լավատեսորեն նշեցին, որ Հայաստանը մի օր ոտքի կկանգնի, և կոչ արեցին երիտասարդությանը սեփական ձեռքերով կերտել ապագան:

 

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031