Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի ծրագրով ավարտվեց բասկետբոլի աղջիկների առաջնությունը:
Ութ բուհերի պայքարում հաղթող դարձավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը, որը եզրափակչում մեծ դժվարությամբ հաղթեց վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին: Մրցանակակիրների եռյակը եզրափակեց ԵՊՀ աղջիկների հավաքականը:
Վաղվանից մեկնարկում է տղաների առաջնությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որն ուսանողական խաղերի կազմակերպիչներից է, ուսանողական խաղերի բոլոր հաղթողներին տարեվերջին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգիր կտրամադրի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ՀԵՀ-ի