Հարավային Կորեայում ավարտվել է սամբոյի պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մեկնարկային օրը նվաճած մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներին մեր մարզիկները եզրափակիչ օրը ավելացրել են եւս երկու բրոնզ: 48 կգ քաշային կարգում երրորդ մրցանակային տեղը գրավել է Դիանա Հովհաննիսյանը: Նրա արդյունքը կրկնել է 87 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Սահակյանը:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդ ու պատանի սամբիստները Սեուլում ընդհանուր առմամբ նվաճել են հինգ մեդալ. մեկական ոսկի եւ արծաթ եւ երեք բրոնզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև