Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, որ Հայաստան-Սերբիա հանդիպումից առաջ հայտարարել էր, թե ինքը եկել է միայն երեք միավոր տանելու նպատակով, հանդիպումից հետո լրատվամիջոցներին հայտարարեց, որ այս խաղում 1-1 հաշիվն իրեն բավարարում է: «Ես ասել էի, որ ծանր խաղ է լինելու: Հայաստանի հավաքականը հիանալի էր պաշտպանվում եւ ստացվում էր այնպես, որ հինգ ֆուտբոլիստով պաշտպանվում էինք մրցակցի երկու խաղացողների դեմ», – ասաց անվանի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armsport.am-ի
Մեջն ինչ կա, մենք 1:1 պարտվեցինք: Կրած խաղ էր: Ինչքան հաճախ ենք մենք գոլ ուտում խաղի վերջնամասում: Ու հետո անկապ արդարացումներ գտնում: Ես չեմ ընդունում դրանք: