ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պնդում է, նոր Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը Եվրոպական միությանը միանալու կողմնակից էր: Նա չի հավատում «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական միություն թեմայով հարցումների արդյունքներին, որոնց համաձայն քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ էր հենց Մաքսային միության մասին:
Նա հիշեցրեց, որ քաղաքացիների նախընտրությունները պարզելու համար ԱԻՄ-ն էլ էր հարցումներ անցկացրել. «Նախնական փուլում ստացել էինք 73% կողմ Մաքսային միությանը, 23 %՝ Եվրոպական միությանը, հետագայում, երբ իշխանությունները բավականին աշխատանքներ տարան, ստացել էինք 40% Մաքսային միությանը, 60% Եվրոպական միությանը»:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթասի» հարցումների համաձայն` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին լսել է Հայաստանի բնակչության 65%-ը, մինչդեռ ՄՄ-ին անդամակցելու մասին տեղյակ է բնակչության մոտ 80%-ը: Կրկին այդ հարցումների համաձայն, հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մինչդեռ 10%-ը գտնում է, որ երկիրը չպետք է ընտրություն կատարի Եվրոպայի կամ Ռուսաստանի միջեւ:
«Հայ մարդկանց հիմնական մասը եվրոպական կողմնորոշում ունի, մեծամասնությունը գտնում է, որ մեր ապագան քաղաքակիրթ աշխարհի հետ է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները հակադրվում են 1991 թվականի հանրաքվեին: Հանրաքվե է եղել, որը հենց վերաբերում էր նրան, թե հայ ժողովուրդն ուզում է լինել Ռուսաստանից անկա՞խ, թե՞ իր ապագան կապի Ռուսաստանի հետ: Քարոզչությունը քսան տարի աշխատեց նրա օգտին, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի մասին ասում են զոհվեց անկախության համար:
Կարդացեք նաև
Հայրենիքի պաշտպանությունը պայքար չէ անկախության համար: Սրանք ուզեցին ամեն բան հանգեցնել նրան, որ մեր անկախությունը եղել է Ադրբեջանից, դա էր հիմնական նպատակը, երբ անկախության գաղափարը կապում են Արցախյան շարժման հետ: Այսօր, եթե քաղաքացիների 90 տոկոսն էլ ասեր, որ Ռուսաստանի կողմն է, հանրաքվե չի եղել: Հարցումները վերջնական իրավական ուժ չունեն: Իրավական ուժը մեր հանրաքվեն էր՝ անկախություն Ռուսաստանից»,- ասաց պարոն Հայրիկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մի քիչ խմբագրեք նախադասությունները, բան հասկացվի. թե չէ, դիկտաֆոն կա, էլ լրագրողն ինչի համար ա
Եթե բռնապետ է գլխիդ, ապա ինչ տարբերություն որի տակն էս?: Մեր ու ձեր “անկախությունը” փաստորեն հանգեց տեղական հանցագործների գռեհիկ իշխանության ու սովորական քաղաքացու աննախադեպ ստորադասմանը: Այստեղից էլ մարդն իրավունք ստացավ ասելու՝ – “Պրանեմ ձեր անկախությունն էլ, ձեզ էլ! Հազար անգամ ավելի լավ է որեւե հզոր, գրագետ ու կարգ ունեցող տիրոջ ծառայեմ քան սեփական “ազգանվեր” տականքին!” Այ սրա համար են լքում զզվելի դարձված հայրենիքը! Թող վարպետ Պարույրը նախ էս հասարակ բաները հասկանա հետո հին լոլոն կանչի: Ինձ որ հարցնեն՝ ես հարցն այսպես կդնեմ – “Արժանի ենք արդյոք անկախության, այսինքն՝ ունակ ենք ինքնակառավարվելու թե ոչ?” Եթե ոչ, կամովին մեկի ապահով տեղը մտնելն ամենաճիշտը կլինի մեզ համար, գոնե սեփական կեղտից ազատագրվելու հնար կլինի եւ թույլ կտրվի գոյատեւել մեր տեղում: Հակառակ դեպքում պիտի կորցնենք ամեն ինչ, պիտի հալվենք ու տարալուծվենք այլոց մեջ:
Պարույր: Վերջապես դու պիտի հասկանաս , եվրոպական կողմնորոշումը անկախությանը այնքանով չի վնասում, որքանով մաքսայինմիությանը անդամակցելը:
Հայաստանը կարող է որևէ մեկի հետ էլ չհամագործակցի և մնա քո պատկերացմամբ լրիվ անկախ:
Այդ դեպքում Հայաստանին ոչ մի տեսակի անկախություն էլ չի փրկի թուրք- ազերիական ակցանից
Գառնիկ, դու քո գրածից բան հասկանում ե՞ս, որ Պարույրին էլ դիմում ես: Հայատառ գրելը դեռ չի նշանակում հայերեն գրել:
Գառնիկ ստրկամիտ մարդիկ միշտ անպակաս էնէղէլ հայոց հողում փորձիր ձերբազատվէլ այտ ախտից