«Մենք պիտի մնանք մինչեւ վերջ, մեր ասածը պիտի անենք, որ իմանան մենք տղամարդ ենք, կանգնել ենք, մեր ասածն արել ենք: Բոլորին պիտի ազատենք: Գագիկ Ծառուկյանի պես տղամարդ պիտի եղնի ղեկավարը, որ ժողովուրդն իմանա, որ ապրելու է, գործարանները սարքելու է, համալիրը, «Նաիրիտը», էս էն: Ծառուկյանը տեր կկանգնի, գործարանները կաշխատեն, ամեն ինչ կլինի, ժողովուրդը կապրի, արտագաղթ չի լինի՞: Ժողովուրդը կսկսի իսկական ապրել, ուրախանալ: Հիմա ի՞նչ է ժողովրդի վիճակը, ամոթ է, այ մարդ: Խաբում են, ղեկավարություն չկա: Սաղ խաբում են»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես
Գագիկ Ծառուկյանին մեծարեց Եռյակի հանրահավաքի համար Ազատության հրապարակ եկած 82-ամյա Յաշա Մանուկյանը:
Հանրահավաքի մեկ այլ մասնակից հակադարձեց՝ հեգնելով, «Ինչ է կերել որ, 5 մլրդ դոլար է կերել»:
Մեր հարցին՝ Ձեր հույսը Գագիկ Ծառուկյանի հե՞տ եք կապում՝ նա պատասխանեց. «Բա Գագիկ Ծառուկյանն եղնի, որ մենք կարանանք ապրենք: Նա այս երկիրը պահելու է, ջիգյար: Այս երկիրը փայլելու է, բոլոր գործարանները սարքելու է, տենաս ինչ է անելու: Այնպես կապրեն ժողովուրդը, որ տենաս: Արարատյան դաշտավայրը չորանում է այսօր»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ վերաբերմունք ունեն Գագիկ Ծառուկյանին միացած երկու ուժերի մասին: Յաշա Մանուկյանի խոսքերով՝ «Հույս կա, որ իրենք կարող են անել: Եթե միացել են, գոնե դրանց մեջն էլ լավ ղեկավարներ կան, ջահելներ կան, այս երկիրը կղեկավարեն: Ժողովուրդը կապրի,արտագաղթ չի եղնի: Արարատյան դաշտավայրը չի չորանա, նասոսները կսարքեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այս հանրահավաքի արդյունքում Դուք ի՞նչ եք սպասում, ինչի՞ համար եք եկել այստեղ՝ նա պատասխանեց. «Ես եկել եմ հեղաշրջման համար: Արդեն դանակը ոսկորին է հասել»:
Թե ինչ ճանապարհով է լինելու հեղաշրջումը, հանրահավաքի մասնակիցն այսպես է պատկերացնում. «Սաղին հանենք, Ծառուկյանին տանենք դնենք աթոռին, ասենք այս քո թիմով ղեկավարա: Եվ մի ամսվա մեջ կտենաս ինչքան փոփոխություն կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սաղով երկրից հանվեք, երկիրը կմաքրվաաա ու կղեկավարվաաաա: