Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան՝ իմ տուն» խորագրով «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության մեկնարկելու մասին

Հոկտեմբեր 11,2014 18:36

Երկօրյա տոնակատարությունների առաջին օրվա միջոցառումները մեկնարկել են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկը մեծ տոնավաճառ էր։ Շուրջ 90 տաղավարներում ժողովրդական արվեստի ձեռագործերի՝ զարդերի, հուշանվերների, տարազի տարրերով հագուստի ցուցահանդես վաճառք էր, ազգային խոհանոցի տոնավաճառ։ Տաղավարներից մեկում էլ վարպետ կավագործները երեխաներին նաև ցուցադրում էին, թե ինչպես են անձև կավից կահկարասի ստեղծում։

Մի քանի տաղավարներում կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք էր։ Կերպարվեստի տաղավարներում գեղարվեստի տարբեր կրթօջախների սաների աշխատանքներ էլ էին ներկայացված՝ ամենատարբեր թեմաներով ստեղծագործություններով։ Էրեբունի փողոցն ամբողջ երկարությամբ զարդարված է եռագույններով ու տոնի խորհրդանշաններով։
Փողոցի ողջ երկայնքով նաև տասնյակ բեմեր են՝ բազմազան միջոցառումներով։

Երեւանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031