Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. Եթե անդամակցում ենք ԵՏՄ-ին, մեր սահմանները դառնում են այդ միության սահմանները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2014 19:18

Արա Պապյանը թեական է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը

«Ստորագրությամբ Հայաստանը չի դառնում Եվրասիական տնտեսական միության անդամ»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ պայմանագիրը պետք է վավերացնեն միության անդամ բոլոր երկրները եւ այդ առումով Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա Ղազախստանի եւ Բելառուսի հետ. «Այն հարցը, որ հունվարի 2-ից Հայաստանը պետք է դառնա ԵՏՄ անդամ, բավականին թեական է: Մենք պետք է հիշենք, որ ունենք հենց հոկտեմբերի 10-ին ստորագրված ցյուրիխյան արձանագրություն, որն արդեն հինգ տարի է, չի վավերացվում»:

Արա Պապյանի հավելեց, որ պայմանագրով սահմանվում է տեղադրել մաքսակետեր Հայաստանի սահմաններին, սակայն կարող են լինել նաեւ բանավոր պայմանավորվածություններ. «Դրանք կարող են գործել մի տարի, երկու տարի, երեք տարի, բայց ի՞նչ կլինի դրանից հետո, կամ դրանից առաջ որեւէ մեկը չգիտի: Եթե մեր անդամակցությունից հետո նույն ղազախները պնդեն, որ պետք է դրվեն այդ մաքսակետերը, մենք ի՞նչ պետք է անենք, պետք է պատասխանենք, որ դուք երկու տարի առաջ ուրիշ բան էիք ասո՞ւմ: Պատմության մեջ բազմաթիվ նման դեպքեր կան, երբ որ տեղի են ունենում պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվում»:

Նա նկատեց, որ նախ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնական դրդապատճառն էր ներկայացվում «հանուն Ղարաբաղի» արտահայտությունը, հետո ասվեց՝ «չանդամակցենք վատ կլինի Ղարաբաղի համար», իսկ հիմա Ղարաբաղն ընդհանրապես խաղից դուրս վիճակի մեջ է. «Վստահ եմ, որ մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետեւ մեզ թույլ չեն տալու շրջանցել սա: Տեղին չէ համեմատություն կատարել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միություն եւ անդամակցությունը որեւէ այլ կազմակերպություն, որովհետեւ սա միակ կազմակերպությունն է, որտեղ ստեղծվում է վերպետական մարմին, որը հսկում է Հայաստանի Հանրապետության սահմանները, այսինքն՝ եթե անդամակցում ենք, մեր սահմանները մեր սահմանները չեն, այլ այդ միության սահմաններն են»:

Սակայն Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի համաձայնեց այս մտքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031