Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում մաքսակետը բացառվում է»

Հոկտեմբեր 11,2014 18:39

Արամ Սարգսյանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հումանիտար աղետի ենթարկվել

«Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում մաքսակետ դնելու հարցն արհեստածին է»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին , հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ համարում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հումանիտար աղետի ենթարկվել միայն այն պատճառով, որ որեւէ մի-մի միություն պահանջել է այնտեղ մաքսակետ դնել.

«Դա բացառվում է, դա ասվում է հանուն նրա, որ հաճոյանա Ադրբեջանին, բայց մյուս կողմից կա խնդիր Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ մենք Հայաստանի սահմաններով ենք ընդգրկվելու միության կազմի մեջ, դա էլ է հասկանալի, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված չէ Հայաստանի կողմից: Բայց միակ ճանապարհը, որը կապում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արտաքին աշխարհի հետ, դա Հայաստանի սահմանն է: Եվ խելագարի մտքով կարող է անցնել, որ դա հնարավոր է ինչ-որ ձեւով փակել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031