Ընդդիմության անցած հանրահավաքի հիմնական թեման ավանդական էր. «Այս իշխանությունը կործանել է երկիրը եւ անհապաղ պետք է հեռանա: Իսկ եթե չհեռանա… մենք մի բան կանենք»: Սա ես լսում եմ ավելի քան 22 տարի: Կամ կհեռանա, կամ չի հեռանա՝ բացարձակապես սկզբունքային հարց չի:
Ավելի հետաքրքիր եւ նշանակալից էր «հարակից թեման», որն առնչվում էր «օրվա խորհրդին»՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Երեկվա ելույթ ունեցողներից շատերն, ըստ էության, հավատարմության երդումներ էին տալիս Պուտինին, որպեսզի վերջինիս մտքով անգամ չանցնի, թե հանրահավաքն ուղղված է իր դեմ: Րաֆֆին էլ, երեւի, ուզում էր մի երկու քաղցր խոսք ասել ԵՏՄ-ի մասին, բայց նրան չթողեցին: (Ի դեպ, ի՞նչ է անում Եռյակում «Ժառանգությունը», չեմ հասկանում: Ավելի հեշտ չէ՞ Ռուբիկ Հակոբյանին ուղարկել ԲՀԿ՝ պրծնել): Դե լավ, «ագգային ընդդիմության» հանրահավաքին օտար պետության առաջ «ծալվելը» եւ, այդպիսով՝ իշխանության «ծալվելը» անուղղակի կերպով ողջունելը, նույնպես կարելի է մի կերպ հասկանալ:
Առավել ցավալի է ինձ համար Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձն այս խնդրին. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել»:
Նախ, կարծում եմ, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը (ընդգծեմ՝ ոչ թե Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը) դեմ են ավելի մեծ քանակով մարդիկ: Բայց առավել ուշագրավ է այն ոճը, որով ՀԱԿ առաջնորդն իր հավատարմությունն է հայտնում Ռուսաստանին՝ «ջղաձգումներ», «մարդկանց մտքերը պղտորել» եւ այլն:
Կարդացեք նաև
Այդպես էին խոսում, եթե հիշում եք, «Վրեմյա»-ի մեկնաբանները՝ երբ ուզում էին անարգանքի սյունին գամել «Արեւմուտքի սպասարկուներին». «թշնամական ռադիոկայանների ստերը տարածողներ»,«դավաճաններ», «մի խումբ դուրսպրծուկներ», «кучка отщепенцев», որոնք փորձում են խափանել խորհրդային ժողովրդի անշրջելի ընթացքը դեպի պայծառ ապագա: Տարօրինակ է, երբ այդ ոճով է արտահայտվում 88-ի ժողովրդավարական շարժման առաջնորդներից մեկը:
Եվ վերջապես: Երբեմն կարեւոր է ոչ միայն մարդկանց քանակը, այլեւ որակը: Երբ 1968 թվականին խորհրդային զորքերը ներխուժել էին Չեխոսլովակիա, Մոսկվայի Կարմիր հրապարակում դրա դեմ ցույց էին անում ընդամենը 7 հոգի, որոնք, բնականաբար, ձերբակալվեցին եւ դատվեցին: Նրանք այն ժամանակ քաղաքական օրակարգ չէին թելադրում: Բայց քաղաքական օրակարգն էլ հարաբերական կատեգորիա է:
Արամ Աբրահամյան
Տեսնես երբեւիցե կբացահայտվի ԼՏՊ-ի իրականում ով լինելը: Մեր բոլոր անհաջողությունները գալիս են էդ մարդուց, նրա սերմանած գաղափարներից, նրա իրականացրած քաղաքականությունից ու նրա հաջորդներից եւ ոչ մեկը չի շեղվել ու չի շեղվում նրա գծած ուղուց:
Տիգրան ջան,պարզ չէ Ձեզ համար,որ լտպ/ն ներդրված է ռուսաստանից․․․
Ռուսաստանը չգիտեմ, բայց որ նա Հայաստանին չի ծառայել ու չի ծառայում, ինձ համար հաստատ է: Ի դեպ, նաեւ նրա հետնորդները:
նույնն եմ զգում սրանց երեսից….https://www.youtube.com/watch?v=5aWYkwV-pn0
68 թվականի բողոքի մասնակիցների ցուցակից անարդարացի միշտ հանում են Տատյանա Բայեվային, քանի որ նա չենթարկվեց հետապնդումների: Շատ երիտասարդ էր, ընկերները որոշեցին նրան փրկել պատժիչ մեքենայի ճանկերից. Բոլորը միաձայն պնդեցին, թե նա պատահաբար է հայտնվել ձերբակալվածների շարքում: Այսպիսով, նրանք 8 հոգով էին: Մի քիչ հումորով նրանք սիրում են նշել, որ 9-ով էին, որովհետև մասնակիցներից մեկը հղի էր:
Պարոն Աբրահամյան, միգուցե ոչ մի ժողովրդական շարժում էլ չկար? Մի շտապեք գրածս համարել անհեթեթություն: Այդ նույն “վրեմյա”ները պնդում են, որ օգտվելով կենտրոնական իշխանության թույլությունից տեղական իշխանիկները ցանկացան իրենց անձնական իշխանությունը ամրապնդել, իբրև դա էր նրանց անկախության ձգտման պատճառը: Ես ինքս դա լուրջ չեմ համարում, բայց այդ “իշխանիկները” հաստատ իրենց անձնական ամբիցիաների զոհասեղանին դրեցին անկախության սպասելի պտուղները` ազատ տնտեսությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Ոչ միայն Հայաստանում: Ոչնչացրեցին անկախությունը: Ուրեմն ճիշտ են իմպերիայի հեռուստամեկնաբանները, այդպես չէ?
Ռուսաստանը և ռուս ժողովուրդը, նրա լավագույն զավակները ժամանակին մեզ, մեր ազգին պարգևել են հնարավորություն ունենալ սեփական դպրոցներ, եկեղեցիներ, գրականություն, արվեստ: Գիտեք, մեր վերջին երեք հարյուր տարվա մշակույթը, իսկ դա մեր միակ արդիական մշակույթն է, ռուսական կայսերական մշակույթի մի մասն է, արժեքավոր մասն է:
Իմ հետևությունը հետևյալն է. մենք կլինեն անկախ, երբ անկախ լինի ռուս ժողովուրդը: Հիշխում եք հայտնի խոսքերը? “Սկզբում պետք է ոչնչացնենք մեր ներսի հրեշին”: Մենք միասին պիտի պայքարենք անկախության համար:
Շատ վիճելի բաներ եք ասում, հատկապես մշակույթի մասին: Մի անգամ էլ կարդացեք ձեր գրածը ու ձեզ հարց տվեք՝ ինչու է մեզ հասու մեր ընդհամենը 300 տարվա մեր մշակու՞յթը: Մնացած 1700 տարին(ամենաքիչը ). մենք մշակույթ չենք ունեցե՞լ: Ինչու մենք ծանոթ չենք այդ, մեր իսկ մշակույթի՞ն: Որ ժամանակից այդ մշակույթը մեզ համար դադարեց գոյություն ունենալ և ու՞մ էր դա ձեռնտու: Պատասխանեք ինքնեևդ ձեզ այդ հարցերին ու հետո միայն սկսեք դիֆերամբներ երգել ձեր սիրեցյալ ռուսներին:
Չեմ բացառում որ Լեվոնն էլ է դեմ ԵՏՄ-ին, բայց նրա խոսքը ինչպես միշտ պրագմատիկ ոճի մեջ էր:
Ի դեպ, Ռուբիկ Հակոբյանի մասին գրածը որքանով է Ձեր ոճը?
Ո*վ է:Լավ էլ հայ է, աշխարհաքաղաքական ծուխ ու մրին ծանոթ:Ցանկացել է ոչ շիշը վառվի ոչ խորովածը:Ծխից իր ազգին փրկելու երազին կառչած մաքառել է, իսկ քամին ծուխն աջ ու ձախ էր տանում և նա հաճախ անտեսանելին է փորձել տեսնել: