Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «ԵՏՄ-ն եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ սերտ հարաբերությունների մեջ են լինելու»

Հոկտեմբեր 11,2014 16:02

Արամ Սարգսյանը համարում է, որ հոկտեմբերի 10-ին աշխարհն ականատես է եղել աշխարհաքաղաքական նոր համակարգի ձեւավորմանը

«Կատարվեց շատ լուրջ, ճակատագրական քայլ»,- այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Բելառուսում ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագրին, հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ համաձայնագրի ստորագրումը շատ լուրջ քաղաքական իրադարձություն է, քանի որ դրանով Հայաստանը կողմնորոշվեց դեպի Արեւելք: Պարոն Սարգսյանի կարծիքով՝ ձեւավորվում է քաղաքական բեւեռ, որն իր շարունակությունն է ունենալու. «Ե՛վ Չինաստանի հետ համապատասխան հարաբերություններ են ձեւավորվելու, ե՛ւ Հնդկաստանն է ընդգրկվելու Շանհայի համագործակցության կազմակերպություն: Ես համոզված եմ, որ այս երկու կազմակերպությունները Եվրասիական տնտեսական միությունը եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը շատ սերտ հարաբերությունների մեջ են լինելու»:

Պարոն Սարգսյանը նշեց, որ հոկտեմբերի 10-ին աշխարհն ականատես է եղել աշխարհաքաղաքական նոր համակարգի ձեւավորմանը. «Արեւմուտքն այդպիսի վերաբերմունք ցուցադրեց՝ իրեն դուր չեկավ Ռուսաստանի պահվածքը, դուր չեկավ, որ Ռուսաստանը փորձում է իրեն ինքնուրույն պահել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ասածը,որ աշխարհը ականատես է եղել աշխարհաքաղաքական նոր համակարգի ձևավորմանը,միանգամայն համապատասխանում է իրականությանը`որը, ցավոք սրտի,շատ քաղաքագետներ,քաղաքական կոչված գործիչներ չեն պատկերացնում:ճիշ ձևով նկատվում է նոր քաղաքական բևեռի ծնունդը և նրա հզորացման հեռանկարը:Այս նոր բևեռի ծնունդը իր զարգացման հեռանկարով աշխարհում վերջ կդնի ԱՄՆ-ի միահեծանությանը և կզսպի նրա ցինիկ քաղաքականությունը:Ենթադրում եմ; որ այս նոր բևեռը հեռանկարում ԱՄՆ-ին և նատոյական երկրներին դուրս կմղի երկրորդական պլան:ԱՄՆ-ը կդադարի միջազգային ժանդարմի դերով հանդես գալ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031