Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վալերի Օսիպյանի մորեղբորորդուն ՀԿԳ են կանչել

Հոկտեմբեր 11,2014 15:49

Հունիսի 1-ին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության վկա Սարգիս Հովհաննիսյանի մոր եւ Օսիպյանի խանութի աշխատակցի ու մորեղբորորդու միջեւ առաջիկայում առերեսում է նախատեսված:

Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսան Հովհաննիսյանը, Aravot.am-ին պատմեց, որ հոկտեմբերի 8-ին առերեսման ծանուցում էին ստացել, բայց Օսիպյանի աշխատակիցն ու մորեղբորորդին այդպես էլ ՀԿԳ չէին եկել:

Տիկին Հովհաննիսյանի խոսքով, ինքը մի շարք հարցեր ուներ նրանց. «Դեպքի օրը Օսիպյանենց տուն էինք գնացել,  մորաքրոջ տղան այնտեղ էր, հետո գնացել հարեւանի տուն, ես հարցեր պետք է տայի, բայց ինքը չեկավ: Իսկ Օսիպյանի խանութի չգրանցված աշխատակիցը՝ Մարիետա Սարգսյանը սուտ ցուցմունք էր տվել, թե ես իբր ասել եմ դանակը տեսել եմ, չափսն էլ ցույց եմ տվել: Սա այն նույն կինն է, որից Օսիպյանը իմ ավագ տղայի հեռախոսահամարն էր ուզում, երբ ես իրենց խանութում էի»:

Ըստ նրա, հոկտեմբերի 8-ին հարցաքննվել է նաեւ տուժողի՝ Վանուշ Ալեքսանյանի մայրը. «Օսիպյանների հետ մեր առերեսման օրը, երբ տեսա Վանուշի մորը, քննիչին ասացի, թող հանեն դեպքի արձանագրությունները, թե, երբ Սեդրակը հասել է Վանուշենց շենքի բակ ու հայհոյել Վանուշի մորը, իմ տղան է մոտեցել ու ներողություն խնդրել՝ բացատրելով, որ Սեդրակը խմած է: Իսկ դանակահարության օրը, էլի իմ տղան է մոտեցել ու կրկին ասել, որ ներեք, որովհետեւ խմած է: Իմ տղան դանակահարություն կարո՞ղ է անել, հիմա էլ ուզում են խմբակային դանակահարություն սարքեն»:

Հաջորդ առերեսման օրվա մասին դեռ ծանուցում չեն ստացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031