Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ապացուցեց իրենց քաղաքական ուժի մեծ ամբիցիաների մասին»

Հոկտեմբեր 11,2014 15:42

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ Բարգավաճ Հայաստանը 2018-ին ցանկանում է ունենալ իր նախագահը

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը երեկվա եռյակի հանրահավաքին անդրադառնալով, նշեց, որ Բարգավաճ Հայաստանը փորձում է իր կապիտալը օգտագործել՝ իր մտադրությունները կյանքի կոչելու համար. «Շատ մեծ ապացույցներ պետք չի ներկայացնել, որ այս քաղաքական հոսանքում ամենավճռորոշ եւ դոմինանտ ֆակտորը «Բարգավաճ Հայաստանն» է՝ թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպական առումներով»։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Գագիկ Ծառուկյանը, իր այն հայտարարությամբ, որ կարող է ինքը նախագահի թեկնածու դառնալ, ապացուցեց իրենց քաղաքական ուժի մեծ ամբիցիաների մասին. «Ընդդիմության քաղաքական այս գործընթացը ուղղված է 2017-2018 ընտրություններին, եւ այս ասելով ես նկատի ունեմ, որ Բարգավաճ Հայաստանը ցանկանում է ունենալ իր նախագահը, կազմել կոալիցիա։ Ի տարբերություն ՀԱԿ-ի եւ Ժառանգության, որոնք արտահերթ զարգացումների պատրաստ են, ապա նույնը չի կարող խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031