Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա հանրահավաքից պարզ էր, որ եռյակը ոչ մի տեղ էլ չի շտապում»

Հոկտեմբեր 11,2014 15:33

Ստյոպա Սաֆարյանը մտահոգված է, որ եռյակ/քառյակը չի անդրադառնում արտաքին քաղաքականությանը

«Այս գործընթացը ուղղված է 2017-2018 թվականի նախագահական ընտրություններին»,-մեկնաբանելով երեկվա ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, այսօր «Հենարան» ակումբում ասաց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ արատավոր է, երբ այդ ռազմավարությունը մատուցվում է այն կերպ, թե իրենք արտահերթ իշխանափոխություն են անում. «Երեկ հնչած բոլոր ելույթներում ակնհայտ էր, որ քաղաքական ուժերից մեկը ժամանակի առումով չի էլ շտապում։ Տեր-Պետրոսյանը իր ելույթում չափազանց հստակ խոսեց երկարատեւ պայքարի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նույնպես, Գագիկ Ծառուկյանի ելույթ չունենալը նույնպես չշտապելու նշան է։ Հետեւաբար խոսել արտահերթ իշխանափոխության մասին չի կարելի»։

Պրն Սաֆարյանին մտահոգում է այն փաստը, որ Հայաստանին «ստրկացնելու օրը» (խոսքը գնում է Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու պայմանագրի ստորագրման մասին) հարթակից ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ առաջիկա ամիսներին էլ չեն խոսի արտաքին քաղաքականության խնդիրներից.«Իսկ հիմա չափազանց սրվել են արտաքին մարտահրավերները, եւ ամառվա սահմանին պատահածը դրա ապացույցն է։ Սա նշանակում է, որ եթե պարտվել է քաղաքականությունը, ապա սկսվում է պատերազմը»։

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ քառյակի քաղաքական հոսանքը շատ հստակ դարձրեց այն, որ առաջիկա ամիսներին եւ տարիներին չկա միասնական օրակարգ. «Երեկվա հանրահավաքի միակ ուղերձը հետևյալն էր՝ եկել ենք ասենք, որ շարժումը սկսել է, եւ ձեզ էլի բան կասենք հաջորդ հանրահավաքում»։
Բանախոսը նշեց, որ երեկվա հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե իբրեւ պայքարը դուրս է գալիս խորհրդարանից, որը արձանագրում է խորհրդարանում փոքրամասնության պարտության մասին. «Սա ձեւ էր հրաժարվելու 12 կետերից, քառյակը չի կարող շարունակել 12 կետերով, քանի որ դա հենց քառյակին է տանում փակուղի։ Սա ցույց է տալիս այդ քաղաքական հոսանքի անկայուն, ոչ կոնսոլիդացված հիմքերը»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031