Չինարիի գյուղապետը չգիտի, թե երբ կլինի թաղումը
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը:
Գյուղապետն ասաց, որ չգիտի,թե երբ կլինի Կ. Պետրոսյանի թաղումը, քանի որ դիակը պետք է դեռ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: 31-ամյա Կ. Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեւարվել էր Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում, մեկ օր անց նրա կյանքն ընդհատվել է: Հոկտեմբերի 10-ին Ղազախի սահմանագոտում ադրբեջանցիները հանձնել են Կարեն Պետրոսյանի դին: Ադրբեջանական իշխանությունները որպես Կ. Պետրոսյանի մահվան պատճառ նշել էին «սրտանոթային անբավարարության հետեւանքով հանկարծամահ լինելը», սակայն ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում երեւում էր, որ նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական տարատեսակ բռնություններ են կիրառվել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ