Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի սահմանին Մաքսակետի տեղադրումը նշանակում է Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին»

Հոկտեմբեր 11,2014 13:46

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադառնալով երեկ Հայաստանի՝ Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության պայմանագրի ստորագրմանը, հայտնեց, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ֆորմալ առումով մայիսի 29-ի շարունակությունն էր, եւ անդամ երկրները ուղղակի իրենց դեմքը փրկելու համար պետք է ստորագրեին այդ փաստաթուղթը։

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը, Մաքսային Միության եւ ԵՏՄ-ի կողմ արտահայտվելով, փաստացի խորացրեց այն մեկուսացումը, որի մեջ հայտնվել էր սեպտեմբերի երեքից հետո. «Նորից արձանագրվեց, որ մենք չունենք այլընտրանք, իսկ առանց այլընտրանքի տնտեսական զարգացման մասին խոսվել չի կարող»։ Ըստ պրն Եղիազարյանի՝ ռուսական այն ընկերությունները, որոնք պետք է հանդես գային ինտեգրող գործընկերոջ դերում, այնքան ուժեղ չեն, որ կարողանան ինտեգրումը դարձնել փաստ. «Իսկ ներկայումս Ռուսաստանի շուրջ այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ ապաինտեգրման գործընթացը ավելի են արագացնում։ Նույն էներգետիկայի եւ մետալուրգիայի ընկերությունները պատժամիջոցների արդյունքում կորցրել են իրենց դերը եւ արագացնում են ապաինտեգրման գործընթացը»։

Տնտեսագետը նշեց, որ անցյալ ամբողջ մեկ տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական առումով զարգացման հետընթաց է գրանցել. «Իսկ հիմա ԵՏՄ անդամակցությունից հետո այն զրկվել է այլընտրանքային հնարավորությունից աշխարհի բոլոր երկրների հետ տնտեսական հարաբերություններ վարելու գործում եւ հիմնականում կորցրել է կապերը Եվրոպական երկրների հետ, Իրանի հետ»։

Aravot.am-ը պրն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե Արցախի սահմանին մաքսակետի տեղադրումը ինչ հետեւանքներ կունենա. «Արցախի մաքսակետի հարցը մեծ սրություն է ստացել եւ ունի իր բնական հիմքերը։Քանի որ ԵՏՄ-ն՝ որպես միություն, ըստ էության կայացման մեծ ներուժ չունի, ապա անդամ երկրներին շահագրգռելու որեւէ ձեւ Ռուսաստանը հնարավորություն չունի, եւ պետությունների կոալիցիան ստեղծելու համար մնում է մի քանի լծակ։ Արցախի տնտեսական զարգացման համար խոսակցությունները բացառվում են , սակայն Ռուսաստանը, մաքսակետ տեղադրելով, փորձում է իր զորքերը մտցնել Արցախ, իր ներկայությունը այդ կերպ պահել տարածաշրջանում։ Մաքսակետը հարմար առիթ է տարածաշրջանում ռազմական, քաղաքական միջամտություն ունենալ Ռուսաստանի համար եւ դա միանշանակ նշանակում է Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին։

Մաքսակետի առկայությունը բնական վիճակ է, Արցախը ԵՏՄ անդամ չի եւ դա բխում է պայմանագրի կետերից»։

Պրն Եղիազարյանը նաեւ անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, եւ նշեց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո դրանք այլեւս չեն կարող շահել. «Մենք ականատեսը կլինենք շատ ծրագրերի եւ գործողությունների դադարեցմանը, նոր ծրագրեր բնականաբար չեն կարող լինել։ Մեզ նույնիսկ կստիպեն ԵՏՄ-ի շրջանակներում գնալ շատ կառույցների հետ հարաբերությունների խզմանը՝ մեկուսացումը ավելի լիակատար դարձնելու համար»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031