Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքագետը հանրահավաքի ուղերձի մասին. «Մեր երկիրն ավելի հաճույքով պատանդ կհանձնենք, քան իշխանությունները»

Հոկտեմբեր 11,2014 13:12

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Քառյակը/Եռյակը ո՛չընդդիմություն է

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին Aravot.am-ը հարցրեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել հոկտեմբերի 10-ի Եռյակի հանրահավաքից:

«Ցավալի տպավորություն ստացա: Այն փորձը, որ հանրահավաքը ներկայացվեց իբրեւ միջազգային կոնտեքստից միանգամայն կտրված միջոցառում, որը ինչպես հռչակվեց, ուղղված էր անարդարության դեմ, կարծում եմ՝ թատրոն էր՝ միամիտների համար: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Մինսկում, ուղղակի ազգային խայտառակություն էր, մինչդեռ հաշվի առնելով այն հռետորաբանությունը եւ հարցադրումները, որոնք հնչեցին հարթակում առանց դրան անդրադառնալու կամ գոնե ակնարկով, փաստում է, որ այդ թատրոնը ուղղված է նրան, որպեսզի ցույց միջազգային հանրությանը, որ հայ ժողովրդին ընդհանրապես չի հետաքրքրում իր պետականությունը, չի հետաքրքրում որեւէ բան, բացի սեփական ստամոքսից»,-ասաց պարոն Մեհրաբյանը:

Մեր դիտարկմանը, որ ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «մոռացավ» անդրադառնալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Եթե Հովիկ Աբրահամյանի խնամին իր քաղաքական դաշնակիցն է հռչակված, այդքան էլ գեղեցիկ չէր լինի նրա հասցեին որեւէ վատ բան ասելը, դրա համար էլ Տեր-Պետրոսյանը ձեռնպահ մնաց… եւ եղավ այն, ինչ եղավ»:

Քաղաքագետի ձեւակերպմամբ, երեկ իրավաբանորեն ամրագրվեց այն, որ Հայաստանը Ռուսաստանի գերին է ու պատանդը, այնպես, ինչպես անգլիացի ու ամերիկացի լրագրողները՝ իսլամիստ գրոհայինների ձեռքերին: Ըստ նրա. «Քառյակը/Եռյակը ցույց տվեց, որ դրանից առանձնապես վրդոված չէ, իր հիմնական «մեսիջն» էլ հետեւյալն է՝ մենք մեր երկիրը ձեզ ավելի հաճույքով պատանդ կհանձնենք, քան այսօրվա իշխանությունները: Մենք պատանդառության գործում ավելի հավատարիմ կլինենք ձեզ, քան ձեր գործընկերներն՝ իշխանության մեջ: Իրենք ցույց տվեցին, որ ոչ թե ո՛չիշխանություն են, այլ ո՛չընդդիմություն: Եվ լյումպեն մակարդակի հռետորաբանությունը, որ հանրահավաքին հնչեց, թե թալանում եք, չպիտի թալանեք եւ այլ եւ այլն՝ առանց ցույց տալու դրա պատճառները, արմատները, միմիայն ամբոխհաճո խոսակցություններն էին՝ հաշվարկված միամիտների համար: Այսօր հարց է առաջանում՝լա՛վ, իշխանությունը վատն է, ժանտախտ է, բայց դո՞ւք ինչ եք առաջարկում՝ իշխանությունը բուժել խոլերայո՞վ: Այդպիսի բուժում չի լինում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031