«Ժամանակի» հարցազրույցը Գեւորգ Դանիելյանի հետ.
– Պարոն Դանիելյան, ճի՞շտ են տեղեկությունները, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության նախագծի երկու տարբերակ է պատրաստել: Եթե այո, ապա այդ երկուսն էլ պետք է ներկայացվե՞ն նախագահին:
– Խոսքը ոչ թե Հայեցակարգի նախագծի երկու ինքնուրույն տարբերակների, այլ մեկ նախագծում մի քանի հարցադրումների առնչությամբ այլընտրանքային տարբերակների մասին է: Օրինակ` խորհրդարանական կառավարման ձևն առաջադրվել է որպես այլընտրանքային տարբերակ, որի առնչությամբ վերջնական դիրքորոշումը փոխկապակցության մեջ է դրվել քաղաքական փոխհամաձայնության հետ:
– Վենետիկի հանձնաժողովն ի՞նչ գնահատական է տվել այդ նախագծին:
Կարդացեք նաև
– Վենետիկի հանձնաժողովի ընդհանուր գնահատականը ներկայացված նախագծի առնչությամբ դրական է, իսկ առանձին դրույթների առնչությամբ կան նաև միանշանակ բարձր գնահատականներ: Կան նաև արժեքավոր եզրահանգումներ ու նկատառումներ, որոնք համարժեքորեն հաշվի են առնվել լրամշակված տարբերակում:
– Հանձնաժողովում կա՞ն անդամներ, որոնք դեմ են այս փուլում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն:
– Այս հարցում հանձնաժողովում տարաձայնություններ եղել են, մասնավորապես` մի հատվածը հանգել է այն եզրակացության, որ առավել նախապատվելի է բարելավված կիսանախագահական կառավարման ձևը: Քննարկումների արդյունքում, երբ համաչափորեն հաշվի են առնվել մտահոգությունները, կոնսենսուս է ձևավորվել այն տարբերակի առնչությամբ, որը ներկայացվել է հանրության քննարկմանը: Ըստ էության, այն որոշ խմբագրական բնույթի վերանայումներով կներկայացվի նաև հանրապետության նախագահին:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժամանակ» թերթի այսօրվա համարում: