Հարցազրույց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ
-Ոմանք ասում են, որ պետք չէ ճոխ տոնակատարություններ անել` նկատի ունենալով նաեւ Էրեբունի-Երեւան միջոցառումը: Եվ առաջարկում են այդ գումարները հատկացնել սոցիալապես անապահով մարդկանց:
-Սոցիալապես անապահովների համար էլ ծրագիր է իրականացվում նաեւ տոնակատարության շրջանակներում: Բայց չպետք է մոռանալ, որ նման միջոցառումների ծախսերի զգալի մասը հատկացնում են բարեգործները, որոնք ունեն իրենց նաեւ գովազդային նպատակը:
-Բայց պետբյուջեից է՞լ է գումար հատկացվում:
Կարդացեք նաև
-Այդ գումարով սոցիալապես անապահով մարդկանց չես կարող օգնել: Այնպես որ եթե բարեգործների հաշվին կարելի է այդ օրը նշել, ուրախանալ, ինչո՞ւ չանել:
-Մինչեւ սեպտեմբերի կեսը պետք է «Հին Երեւան» նախագիծը պատրաստ լիներ, սակայն լռություն է տիրում: Ի՞նչ է ձեզ համար հին Երեւանն ընդհանրապես:
-Հին Երեւան ասելով՝ նկատի եմ ունենում առաջին հերթին Երեւանի բնակչին: Երբ ամեն օր տուն եմ գնում, կինս պիջակիս գրպանից զայրանալով ծխախոտի մնացորդներ է հանում: Ամբողջ կյանքիս ընթացքում մի դեպք չի եղել, որ դրանք փողոց նետեմ: Ես այս քաղաքին այդպես եմ վերաբերվում, քաղաքը սիրում եմ, նրան պարտական ու շնորհակալ եմ, որովհետեւ այս քաղաքի դաստիարակությունն եմ ստացել:
Ես, իմ սերունդն ընդհանրապես մայրաքաղաքի բնակիչ կոչումը կրում էինք պատվով: Երիտասարդ էինք, գիշերները չէինք քնում, արվեստանոցից արվեստանոց ենք գնացել, երբեմն գինովցել ենք, չարաճճիություն արել, բայց մի սահման կար, որը երբեք չենք անցել, որովհետեւ սա մեր քաղաքն է: Այ, սա է պակասում հիմա:
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: