Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը Շեքսպիրից ու Գյոթեից հատվածներ է արտասանել գիտաժողովի ժամանակ

Հոկտեմբեր 11,2014 10:57

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ղեկավար, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը պատմում է, որ երկար տարիներ Սուրիկ Խաչատրյանի գիտելիքների մասին ցածր գնահատական է ունեցել: Բայց նրա կարծիքը փոխվել է, երբ անձամբ ծանոթացել է մարզպետի հետ:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանին ճանաչողները պնդում են, որ նա յոթամյա կրթություն ունի ու չէր կարող ատենախոսություն պաշտպանել, նա պատմեց, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանն իրեն հիացրել.«Ես Սուրիկ Խաչատրյանին առաջին անգամ հանդիպել եմ Գորիսում գիտական կոնֆերանսի ժամանակ: Գորիսի համալսարանում էր գիտաժողովը, համալսարանի բոլոր աշխատողները ներկա էին, այլ տեղերից էլ հյուրեր կային: Իմ ելույթի ժամանակ, բոլորի ներկայությամբ, Սուրիկ Խաչատրյանը մեկ ժամ հարցեր ինձ տվեց ու բանավիճեց հետս տարբեր հարցերի շուրջ: Ես զարմացել էի, որ պետական պաշտոնյա կա, որը այդքան ծանոթ է մեր պատմությանը, նույնիսկ Շեքսպիրից ու Գյոթեից հատվածներ էր արտասանում: Ես էլ գիտեի, թե ինքը ոչ մի բան չգիտի, պարզվեց, որ խորապես սխալվել եմ; Նա այնքան քաջածանոթ է մեր պատմությանը: Նման աշխատության հեղինակը յոթամյա կրթությամբ չի լինի: Նա փիլիսոփայության դոկտոր է՝ պատմության գծով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Ու դեռ հանդես են գալիս իբրև ազգ:Գովողների և քննադատողների բացասման բացասման գենետիկ հայօրենքը:

  2. Maxim says:

    Լիսկան, այսօրվա մեր ազգի՝ խելքի տիտանն է։ Նա խփել ու անցել է՝ ռոբին ու շեռժին։ Անհամեստություն չի լինի ասել, որ եկել ու հավասարվել է՝ ՇԱՇԻԿԻՆ։ Եթե կա լիսկա, էլ ոչ ոք չկա։ Չկա՝ Խորենացի, Նարեկացի, նաև Հերացի։

  3. Обновить фотографию обложки Тигран Петросян (trombonizm) says:

    Պահոո որ հերթը հասել ա Շեքսպիրին ու էն մի Գյոթէին . չզարմանաք որ Ժողովրդական արտիստի կոչում էլ շնորհեն …..((

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031