Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհամեստ կամ «նապոլեոնական» են եռյակի լիդերների նպատակներն ու երեկ դրսեւորած քաղաքական կեցվածքը». «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 11,2014 10:50

ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակի այնքան «գովազդված» հանրահավաքը երեկ տեղի ունեցավ ու ավարտվեց երթով:

Իսկ թե ե՞րբ կլինի հաջորդ հանրահավաքը, եռյակի ղեկավարները կորոշեն եւ կասեն, առավել եւս, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հընթացս սահմանելով, որ եռյակ-քառյակը այլեւս համաժողովրդական շարժում է, իրեն բնորոշ՝ առարկություն չհանդուրժող տոնայնությամբ հայտարարեց. «Քառյակի ղեկավարությունն է սահմանում շարժման ընթացքի արագությունը եւ հանրային միջոցառումների ժամանակացույցը: Ուստի ձեզանից ակնկալվում է լիովին վստահել քառյակին եւ ըմբռնումով մոտենալ նրա կայացրած որոշումներին»:
Ըստ կազմակերպիչներին հարող շրջանակների, շուրջ երկու տասնյակ հազար մարդ էր երեկ եկել Ազատության հրապարակ, թեպետ այլ դիտորդներ խոսում էին 15 հազար մասնակցի մասին: Սակայն նկատենք, որ, ասենք, միայն «Բարգավաճ Հայաստանը», ըստ ցուցակների, հարյուր հազարավոր անդամներ ունի իր շարքերում: Էլ չենք խոսում մյուս ուժերի մասին:

Ըստ որում, այսպես ասած, ճանապարհներ չեն փակվել: Եվ եթե նաեւ հիմք ընդունենք նոր ու հին հեղափոխական-իշխանափոխականների շեշտադրումները՝ հասարակության տրամադրությունների ու ընդհանուր վիճակի վերաբերյալ, ապա կարելի է ասել, որ թեպետ բազմամարդ, բայց համեստ հանրահավաք էր մասնակիցների քանակության տեսանկյունից:
Փոխարենը անհամեստ կամ «նապոլեոնական» են եռյակի լիդերների նպատակներն ու երեկ դրսեւորած քաղաքական կեցվածքը:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031