Ազատության հրապարակում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի երեկվա հանրահավաքն առանձնացավ մի շատ հետաքրքրական հանգամանքով: Հանրահավաքի առանցքային ելույթներում չհնչեց Հովիկ Աբրահամյանի անունը: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որ կարծես թե վերջին շրջանում մի քանի անգամ հեգնել է Հովիկ Աբրահամյանին, այս անգամ որևէ կերպ չարտաբերեց նրա անունը:
Ավելին` այդ հեռահար խնամակալությունը հասավ այն աստիճանի, որ երբ որպես իշխանության կադրային արատավոր նշանակումների օրինակներ էին բերվում, հիշվեցին, բնականաբար, Լիսկան և Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին, կարծես այդ պաշտոնն ավելի կարևոր էր, քան Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում: Սակայն, չգիտես ինչու, հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն այդ նշանակումը չհիշեց կամ չհամարեց, որ դա հանցավոր ռեժիմին բնորոշ նշանակում էր: Սակայն պատճառները, բնականաբար, հասկանալի են:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: