Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արդյունաբերության ծավալները 5 տարում գրեթե կրկնապատկվել են. «Ազգ»

Հոկտեմբեր 11,2014 10:21

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013-ին 2009-ի համեմատ ավելացել է 1,9 անգամ` 669 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 242 մլրդ դրամի: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ավելացել է նաեւ արդյունաբերության մասնաբաժինը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ): Եթե 2009-ին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել էր 13,6 տոկոս, ապա հաջորդ 5 տարիներին ընթացքում, աստիճանաբար ավելանալով, 2013-ին կազմել է 17,3 տոկոս :
Նույնն է նաեւ արդյունաբերության մասնաբաժնի ցուցանիշը ավելացված արժեքում` առանց անուղղակի հարկերի: 2013-ին այն կազմել է 19,5 տոկոս` 2009-ի 15,1 տոկոսի փոխարեն: Վերջին 5 տարիների ընթացքում արդյունաբերական կազմակերպությունների թիվն է ավելացել` 2367-ից 2013-ին հասնելով 2726-ի: Այդ ձեռնարկություններում աշխատողների թիվն էլ 2009-ի 78,8 հազարից 2013-ին հասել է 83,9 հազարի:

Առանց չափազանցության պետք է ասել, որ վերջին 5 տարիներին եւ հատկապես 2010-2012 թվականներին Հայաստանի արդյունաբերությունը զարգացման ամենաբարձր տեմպերն է ունեցել, ինչի արդյունքում էլ արդյունաբերական արտադրանքի ծավալները գրեթե կրկնապատկվել են: Համեմատության համար նշենք, որ նախորդող` տնտեսական երկնիշ աճի ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի կրկնապատկումը տեղի էր ունեցել 7 տարվա ընթացքում` 2008-ին 2002-ի նկատմամբ: Փաստենք, որ ծավալների ավելանալուն զուգահեռ` բարձր աճ ապահովելն օբյեկտիվորեն ավելի դժվար է դառնում:Նշենք նաեւ, որ 2010-ին արդեն այդ ծավալները գերազանցել էին նախաճգնաժամային 2008-ի ծավալները:

Այդուհանդերձ, ասել, թե Հայաստանն արդեն վերադարձրել է արդյունաբերական երկրի համարումը, չի կարելի: Գուցե այդ ճանապարհին ենք, բայց դեռ շատ ջանքեր պետք է գործադրվեն: Եթե տնտեսական ընդհանուր աճը պայմանավորված լինի եւ տեղի ունենա առավելապես արդյունաբերության շնորհիվ, եթե առաջիկա 5 տարիներին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության ներկայիս 17,3 տոկոս մասնաբաժինը կրկնապատկվի եւ եթե այն դառնա ՀՆԱ-ի առաջատար ճյուղը, այդ ժամանակ արդեն կարող ենք խոսել արդյունաբերական երկրի մասին: Իսկ արդյունաբերության զարգացումը կամ արդյունաբերական երկիր կոչվելը ինքնանպատակ չէ: Դա նշանակում է նոր եւ կայուն աշխատատեղեր, սոցիալական վիճակի եւ բարեկեցության այլ մակարդակ, երկրի տնտեսության հուսալիության եւ պետականության ամրության որակապես այլ վիճակ:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031