Մեր մայրաքաղաքում ինչ-որ բան գովազդելիս մարդիկ ստեղծագործաբար են մոտենում:
Մի խեցգետնավաճառ էլ որոշել է Հերացի փողոցում գտնվող այս ծառը գովազդային «ցուցանակ» դարձնել: Թե ինչ արժե խեցգետինը, որտեղ է վաճառվում՝ «պատմությունն այդ մասին լռում է», այսինքն՝ «գովազդում» չկա: Միայն հեռախոսահամար է նշված,
որը հասկանալի պատճառով չենք հրապարակի:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2014