Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչը կարող է խանգարել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը

Հոկտեմբեր 11,2014 17:00

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են քաղաքագետ
Սերգեյ Մինասյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը

Արամ Աբրահամյան.– Փորձագետների մեծ մասը պնդում է, որ վաղը Հայաստանը չի անդամակցի ԵՏՄ-ին: Ձեր կարծիքը:

Սերգեյ Մինասյան.- Ես կարծում եմ` այդ հարցը պետք է ուղղել ոչ թե ինձ, այլ երեւի թե մեծ հավանականությամբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Ինձ թվում է, որ այս պահին, ինչպես նաեւ, միգուցե, նախորդ մի քանի ամիսներին դա կապված է ոչ այնքան Հայաստանի՝ այս կամ այն պայմանին համապատասխանելու կամ արցախյան հարցի հետ: Ավելի շատ Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների կողմից էին այդ հանգամանքը օգտագործում, քանի որ թվում է` Ռուսաստանը ավելի շահագրգռված է արտոնյալ պայմաններ ստանալ այս կազմակերպվող Եվրասիական միության մեջ: Մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք բավարարվա՞ծ է Ալեքսանդր Գրիգորեւիչը…

Ա. Ա.- Իսկ ինչո՞ւ Ալեքսանդր Գրիգորեւիչը եւ ոչ` Նուրսուլթան Աբիշեւիչը:

Ս. Մ.– Կոնկրետ այս վերջին երկու օրվա ընթացքում թվում է, թե ավելի կարեւոր է Մինսկի մոտեցումը: Օրերս Ռուսաստանի նախագահի խորհրդականներից մեկը հայտարարեց, որ ամենաքիչը 700 մլն արտոնյալ չափի «իզյատաներ» են ստանում, գրեթե 1,5 մլրդ դոլարի այդ նավթային էքսպերտի գումարներից նույնպես ստանալու է Բելառուսը:

Դանիել Իոաննիսյան.– Իրականում ինչումն է հարցը` կապված Բելառուսի եւ Ղազախստանի հետ. իրոք խնդիր կար: Բայց հստակ երեւում է, որ Հայաստանն անհրաժեշտ զիջումներն արել է: Մասնավորապես, Նազարբաեւն ասում էր, որ պետք է սահմանները հստակեցվեն եւ այլն, Նազարբաեւի կողմից դրված այդ բոլոր պահանջները արդեն կատարված են, պայմանագրի նախագծում, մասնավորապես՝ դրա 2-րդ հավելվածի 7-րդ հոդվածում, օրինակ, շատ հստակ գրված է, որ Մաքսային միության ընդհանուր մաքսային սահմանը ինչպիսին է լինելու: Մաքսային միության միասնական մաքսային օրենսգիրքը հստակ սահմանում է դրել` 2-րդ հոդվածը, 95-րդը, 97-րդ հոդվածներն էլ շատ հստակ սահմանում են. միարժեք է, որ այս փաստաթղթին միանալու դեպքում Արցախի սահմանին մաքսակետ պետք է լինի:

Ա. Ա.– Հայաստանի հետ խնդիր չկա՝ հետեւաբար:

Դ. Ի.- Այս մասով Հայաստանը Ղազախստանի պահանջները կատարեց, չեմ ուզում ասել` դա լավ է, վատ է, ես արձանագրում եմ:

Ա. Ա.– Բա էլ ինչո՞ւ մեզ պետք է չընդունեն:

Դ. Ի.- Իրականում ինձ ամենաշատը այլ հարց է հետաքրքրում` անդամակցել-չանդամակցելու հետ կապված, թե ո՞վ պետք է որոշում կայացնի Հայաստանում: Իմ համոզմամբ` Հայաստանում այդպիսի որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեով, պայմանագրում կան հստակ դրույթներ, որոնք հակասում են Հայաստանի Սահմանադրությանը, նույնիսկ Սահմանադրության առաջին հոդվածին՝ ինքնիշխանության վերաբերյալ:

Ա. Ա.– Փաստարկներ բերվում են, թե ինչու անդամակցությունն այսօր չի լինելու: Օրինակ՝ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն ադրբեջանամետ դիրքորոշում ունեն:

Ս. Մ.- Եթե Ղազախստանի դեպքում միգուցե ինչ-որ այդպես թուրքական սոլիդարության մասին կարելի է ասել, Բելառուսի դեպքում չեմ կարող ասել: Չեմ կարծում, որ նույնիսկ Ղազախստանի դեպքում թիվ մեկ խնդիր են Ղարաբաղը, Ադրբեջանի կամ Հայաստանի հետ հարաբերությունները: Ղազախստանի համար շատ ավելի կարեւոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հայաստանի անդամակցության հարցը լծակներից մեկն է, որը օգտագործում է եւ Ղազախստանը, եւ Բելառուսը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ դիվանագիտական, տնտեսական կամ քաղաքական խաղում ինչ-որ բան պոկելու խնդիր կա:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031