Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Էրդողանի Թուրքիան մատը մատին չի խփելու»

Հոկտեմբեր 11,2014 16:30

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ու ներկայացվեցին երկու երկրների խորհրդարանների վավերացմանը: Արձանագրությունների ստորագրումից ամիսներ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը խորհրդարանում` ասելով, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների շարունակելու գործընթացը:

Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը: Պաշտոնական Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը այսօր էլ շաղկապում է Ղարաբաղյան խնդրի հետ: Հայոց ցեղասպանության 100-ամյակից առաջ Թուրքիայի նոր կառավարությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ ընդունա՞կ է անել:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց. «Էրդողանի Թուրքիան մատը մատին չի խփելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ անելու առումով: Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Թուրքիայում լինի դրա հստակ քաղաքական պատվերը: Ներկայումս այն չկա, եւ մոտ հեռանկարում դրա միտումն էլ չի նշմարվում: Իրավիճակը կարող է փոփոխվել Ռուսաստանում, Ադրբեջանում ռեժիմների փոփոխության դեպքում, Սեւ ծովում ԱՄՆ եւ դաշնակիցների ներկայության զգալի աճի դեպքում, ինչպես նաեւ՝ Թուրքիայում ինչ-ինչ ներքին պրոցեսների պարագայում՝ կապված քրդական խնդրի հետ, երբ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի հետ փակ սահմանը սկսի խանգարել Անկարային իր հաշվարկներում: Ես միտումնավոր չնշեցի ԼՂ հնարավոր կարգավորումը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված հանգամանքը»:

Է. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031