Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ իշխանական ուժերը նախաձեռնել եւ իրականացնում եմ ինքնաոչնչացման գործընթաց եւ դա անում են շատ հետեւողական»

Հոկտեմբեր 10,2014 23:10

«Հանրահավաքը եղավ եւ ավարտվեց, հարթակից ավելի հեռու կանգնած մարդիկ Տեր-Պետրոսյանի ելույթի պահին հեռանում էին հրապարակից եւ դժգոհում էին, որ նորից նույն ճառերն են իրենց հրամցնում: Սա իրողություն է եւ, տխուր իրողություն, հերթական անգամ մարդիկ, ովքեր երեւի ինչ-որ հավատ ունեին, հիասթափվեցին, սա է տխուրը: Ոչ իշխանական ուժերը իրենց անհասկանալի հույսեր տալու ու հույսերը ջուրը գցելու պահվածքով իրենց հավատացած մարդկանց դարձյալ հիասթափեցրին: Ո՞րն էր հանրահավաքի իմաստը»,- Aravot.am-ի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Քանի տարի կա մինչև ընտրություններ, մարդկանց տեղահան անել, բերել-կանգնեցնել հրապարակում, հետո ասել՝ գնացեք, երբ կկանչենք-կգաք, անազնիվ է: Կամ էլ՝ ելույթ ունենալ՝ «ես հետո ելույթ կունենամ» թեմայով՝ ուղղակի ծաղր է: Մեր երկրում ամեն ինչ պետք է ընթանա սահմանադրական ճանապարհով, այլ ճանապարհ մենք չունենք եւ այլեւս չունենք հասարակության որևէ հատվածի խաբելու եւ հիասթափեցնելու իրավունքը, այս իրավունքը չունի իշխանությունը, այս իրավունքը չունի ընդդիմությունը: Մեկ ասացին՝ հետագա քայլերի քարտեզն են ներկայացնելու, մեկ էլ՝ թե, եկել ենք քարտեզը ձեզ հետ ճշտենք»,- տարակուսեց մեր զրուցակիցը` նկատելով, որ նույնիսկ վանկարկումները չէին ստացվում. «Արհեստական եւ ժամանակավրեպ մի բան կար հանրահավաքում»:

«Հիմա, վստահ եմ, հանրահավաքի կազմակերպիչները մի տեղ նստած՝ իրենք իրենցով հիանում են, պարծենում են հրապարակ եկածների թվով, ամեն կուսակցություն իր ղեկավարի ելույթն է գովաբանում, ավելի սթափ մտածողները փորձում են տրամաբանություն հորինել հաջորդ դասի համար: Բայց զանգը տվել է, դասերն ավարտվել են: Չկարծեք, որ մեջս նորից խոսում է լրագրողը, պարզապես չի լռում հիշողությունը՝ այս ամենը քանի՞ անգամ է եղել, անկեղծ ու հուսատու խոսք սպասողներին ընդառաջ՝ գրավոր-ակադեմիական ելույթներ, կամ անհոդաբաշխ անգիրներ, հետո՞: Հարթակում բոլոր ելույթ ունեցողները ավելի կշահեն, եթե այլեւս չխոսեն՝ քաղաքականապես չի արդարացվում այդքան անխնա լինել կապիտալի հանդեպ, որ իրականում քոնը չէ, բայց այսօր թվում է քեզ է տրված: Իմ տպավորությամբ, ոչ իշխանական ուժերը նախաձեռնել եւ իրականացնում եմ ինքնաոչնչացման գործընթաց եւ դա անում են շատ հետեւողական. իշխանությանը չմեղադրել»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    Помните мультфильм——Таити,Таити,Таити?!( Выступление Левона ). С одним лишь различием—–тогда все олигархи были плохими, а теперь все плохие, кроме Царукяна))))))). А Царукян не выступал, потому что не знает что сказать? И правда! Нечего сказать! Пусть покажут хоть одну страну, где нет недовольных людей!

  2. մոսո says:

    Երեւում է տիկինն էլ կողմ է որ մի բան փոխել է պետք անպայման: Իրենց մեջ էլ երեւի կան արդեն ձանձրացած մարդիկ: Թող իրենք էլ ներսից սկսեն՝ ավելի հեշտ կլինի:

  3. Արմեն says:

    Երկարամյա դեգերումներից հետո Հայաստանի ինքնիշխանությունը՝ ՀՀ իշխանության ու այսպես կոչված ոչ իշխանության ջանքերով, սկուտեղի վրա մատուցեցցցին իրենց տիրոջը՝ Պուտինին: Տեսնենք ինչով կպարգևատրի մեկուսացող պետության իմպեռատորը Հայաստանի քաղաքական դաշտը համառորեն զբաղեցնող : Չ՞է, որ հաջողությամբ պահեցին իշխանության թիկունքը դեռևս 2008թ-ից: Ռոբերտ Քոչարյանի աչքը լույս: Սա Հայաստանի 3 նախագահների վերջին դավադրությունն է, որ գծագրվեց Ռուսաստանում ու իրագործվեց ՀՀ պետականության ու ժողովրդի հանդեպ: Նրանք իրենց անձնական նկատառումներից ելնելով աստիճանաբար ու հետևողականորեն 1995թ-ից սկսած ուղղակի սպանեցին հայ մարդու, Հայաստանի քաղաքացու ոգին, հավատը Հայաստանի անկախ պետականության նկատմամբ : Ապագայի ողջ պատասխանատվությունը այս 3-ի վրա է: Հատուցման ժամը գալու է: Ոչ մի իշխանափոխություն Հայաստանում իրավիճակը չի կարող շտկել, պուտինամոլների տեղերը փոխելիս, փոխվում է միայն 3 նախագահների մտերիմների գրպանի պարունակությունը: Հայաստանի փրկությունը Պուտինի տապալման մեջ է: Հայաստանի փրկությունը քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու ու ինտեգրվելու մեջ է: Հայ ժողովուրդը՝ երիտասարդները՝ մոտ ապագայում լուծելու են այս խնդիրները: Դեն են նետելու այս փթած ուղեղներով քաղաքական գործիչներին ու օլիգարխներին: Սրանք վաղուց սպառել են իրենց, :

  4. Անահիտ (ԵՊՀ) says:

    Մարքրիտն էլ է մտահոգ…?
    Թե սարսափած…?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031