Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն անվտանգության տեսանկյունից ամբողջովին Հայաստանի դեմ է ուղղված. «Մեդիալաբ»

Հոկտեմբեր 10,2014 19:53
Agasi enoqyan

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում միայն անվտանգության սպառնալիքներն են ավելանալու:

«Անվտանգության բարելավման հույս չկա, սա միայն սպառնալիք է, հույս չէ, սարսափներ պետք է սպասել»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անցած մեկ տարվա ընթացքում հստակ ցույց տվեց իր դեմքը: Նախ Ուկրաինայում երևաց, թե Ռուսաստանն ով է, հետո Հայաստանում փոքրիկ դոզաներով Ռուսաստանը ցույց տվեց, թե ինքն ով է: Այնպես որ, ըստ քաղաքագետի, ԵՏՄ-ն անվտանգության տեսանկյունից ամբողջովին Հայաստանի դեմ է ուղղված:

Այս փուլում, երբ ոչ իշխանական եռյակը հանրահավաքներ է անցկացնում, իրենց ընդդիմադիր համարող այս ուժերի ներկայացուցիչները խուսափում են հրապարակային  ելույթներ ունենալ Եվրասիական ինտեգրման դեմ և քննադատել Հայաստանի իշխանությունների այդ քայլը:

Աղասի Ենոքյանն ասում է, որ եռյակը պրոռուսական է, նրանց այդ հարցը չի մտահոգում:

«Այսօր այդ եռյակի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում կրկին անգամ հաստատել է եռյակի պրոռուսական լինելը: Ցավոք սրտի, այս խնդիրն իրենց չի հետաքրքրում, և այդ պատճառով է, որ այս ուժերին չի կարելի կոչել ընդդիմադիր:  Հայաստանի առջև այսօր կանգնած հիմնական խնդիրը հենց ազգային անվտանգության խնդիրն է: Մինչդեռ նրանք հավաքվում են, միտինգ են անում ինչ-որ անհեթեթ հարցերի շուրջ՝ կարմիր գծեր, թոշակներ»,- ասում է քաղաքագետը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբի»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031